Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Դեղձի օգտակարության մասին
 
 


   Առողջ սնունդ

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղձի մեջ կալիումի աղերը 15%-ով ավելի շատ են, քան ծիրանի մեջ, իսկ երկաթը՝ ավելի քան երկու անգամ: Կենսաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղձի 100 գրամում պարունակվում է այնքան երկաթ, որքան որ 500 գրամ տավարի լյարդում: Այդ իսկ պատճառով դեղձը խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր տառապում են սրտի հիվանդություններով կամ անեմիայով: Դեղձի սիրահարները կարող են չանհանգստանալ գերդոզավորումից: Բնությունը հոգ կտանի այն մասին, որ հավելյալ կալիումը մեզի հետ դուրս գա:

Ապացուցված է, որ երեխաների աճը խթանում է դրա մեջ առկա կարոտինը: Բացի այդ, դեղձի մեջ առկա են բազմաթիվ վիտամիններ՝ B1, B2, B3 և C: Դեղձի մեջ կա 11% ածխաջուր՝ հիմնականում շաքար: Ուստի միրգը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով:

Դեղձը ոչ միայն շատ համեղ է և հաճելի բույր ունի, այլև շատ սննդարար է և բուժիչ: Դեղձը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր սրտի հետ կապված հիվանդություններ կամ անեմիա ունեն: Ապացուցվել է, որ դեղձը խթանում է աճը և ամրապնդում է իմունիտետը:

Դեղձի բուժիչ հատկությունները առաջին հերթին բացատրվում են նրանով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիումի աղ և երկաթ: Ինչպես հայտնի է կալիումը պատասխանատու է օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար և դրա անբարար լինելը կարող է հանգեցնել սրտի աշխատանքի և նյարդային ուղիներիի անցանելիության խանգարման:




Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 09.09.16 | Հեղինակ: Առողջ սնունդ

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.09.16) | Հեղինակ: Առողջ սնունդ
Դիտումներ: 748 | Տեգեր: մասին, օգտակարության, Դեղձի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...