Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը սեռական կյանքի վրա
 
 


   

Ծխելու և ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը սեռական կյանքի վրաԱռողջ կենսաձևի վրա բացասական ազդեցություն են թողնում տարբեր գործոններ, բայց առաջին հերթին ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: Ծխելը վնաս է հասցնում ոչ միայն առանձին օրգաններին (սիրտ, անոթներ, թոքեր և այլն), այլև սեռական համակարգին: 

Երկարատև ծխելը ազդում է սեռական ակտիվության վրա, առաջացնում է տղամարդկանց տևական սեռական անկարություն կամ թուլություն: Հայտնի է, թե որքան վնասակար, կործանարար է ծխելը երիտասարդ աղջիկների, հատկապես հղի կանանց համար: Իզուր չեն ասում, որ հղիության ժամանակ ծխելն ու խմելը հանցագործություն են սեփական երեխայի նկատմամբ: Արդեն գիտականորեն ապացուցված է, որ նման վարքագծի և երեխաների բազմաթիվ ծանր հիվանդությունների միջև կա ուղղակի կապ: Ալկոհոլը պակաս վնասակար չէ նաև տղամարդկանց համար, չնայած ոմանք համարում են, որ սեռական հարաբերության ժամանակ նյարդային լարվածությունը և անինքնավստահությունը հանելու գործում ալկոհոլը լավ «օգնական» է: 

Այդ կարծիքը պարզապես թյուրիմացություն է: Առաջինը՝ հարբած մարդը համարձակի փոխարեն դառնում է գռեհիկ և կոպիտ: Բացի այդ, ալկոհոլը հաճախ ճնշում է սերմնազատման ընթացքը, քանի որ պահպանելով սեռական հակումը կամ նույնիսկ այն մեծացնելով՝ թուլացնում է սեռական կարողունակությունը:

Հայտնի է, որ ալկոհոլի պարբերական օգտագործման ժամանակ տղամարդու օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են նրա բեղմնավորման ունակության անկման և միաժամանակ նպաստում են նրա սերնդում բնածին հիվանդությունների առաջացման:

Դեռևս Հին Հռոմում, մինչև 30 տարեկան տղամարդկանց արգելվում էր ալկոհոլ օգտագործել, իսկ մեր օրերում շատ ժողովուրդների սովորույթներում գործում է մի կանոն, որն արգելում է նորապսակներին ամուսնական առաջին գիշերվա նախօրյակին գինի խմել: Սեռական թուլությունը ժամանակի ընթացքում բերում է հոգեկան խանգարումների, խանդի զառանցանքի, որոնք հաճախ տղամարդու համար տխուր հետևանքներ են ունենում:

 

Երիտասարդների մի մասը հակված է տարբեր հոգեբանական խթանիչներ, թմրանյութեր օգտագործել: Սովորաբար դրանք առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխություններ են առաջանում մարդու ընկալումների, տրամադրության, մտածողության և վարքագծի մեջ: Երբ թմրանյութի ազդեցությունն անցնում է, մարդը շատ անհանգիստ է դառնում: Տհաճ զգացողություններից խուսափելու համար նա ստիպված է կրկին այդ չարիքին դիմել, բայց այս անգամ ավեփ մեծ չափաբաժնով: Այսպիսով, թմրամոլները դառնում են կոպիտ, կասկածամիտ, փնթի և եսասեր: Հետզհետե սկսվում է անձի վատթարացում, նրա հոգեբանական և ֆիզիկական լրիվ քայքայում, դրան միանում են սեռական համակարգի լուրջ ախտահարումներ, որոնք խիստ պակասեցնում են բեղմնավորման հնարավորությունը, բերում են սեռական թուլության, ինչպես նաև ազդում ապագա սերնդի առողջության վրա: Թմրամոլությունը մարդկության ամենացավոտ և ամենալուրջ հարցերից է՝ արժանի հատուկ լուսաբանման:


 


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 3217 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...