Загрузка...
Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Բժշկի անկյուն. Ոտքերի ու եղունգների սունկ
 
 
Загрузка...


 

Այսօր էլ ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդությունները հազվադեպ չեն: Այնուամենայնիվ, նոր դեղամիջոցների ու նաև հիգիենայի պահպանման շնորհիվ այնքան չեն, որքան նախորդ` 20-րդ դարում:

Այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը մեծ է, եթե նպաստավոր պայմաններ կան ու  իմունիտետն է թույլ:

Հիվանդության առաջացմանը նպաստում են`

- միջմատնային ծալքերում մաշկի չորության կամ էլ քրտնելու , ջրային պրոցեդուրաներից հետո  լավ չչորացնելու, հարթաթաթության պատճառով առաջացած ճաքերը:

- անոթային հիվանդությունները, վերջույթների ցրտահարությունը, ոտքի վրա  երկար կանգնած վիճակը, երակների լայնացումը, ներզատիչ գեղձերի հիվանդությունները, սթրեսները:

Հիվանդությունը կարող է  փոխանցվել սերտ շփման հետևանքով: Այդ տեսանկյունից վտանգավոր են բաղնիքը, լողավազանը. մեկ խոսքով` ընդհանուր օգտագործման այն տարածքները,  որտեղ սնկերի համար հրաշալի ջերմոցային պայմաններ կան, այն է` ջերմություն ու խոնավություն:

Սնկային հիվանդությունները սովորաբար կրկնվելու հատկություն ունեն, իսկ բուժումը տևական բնույթ է կրում:

Հիվանդությունը  սկսվում է կարմրությամբ, մաշկի այտուցվածությամբ, որից հետո ճաքեր են առաջանում, մաշկը թեփոտում է ու քոր գալիս: Եղունգի սնկային հիվանդությունը հնարավոր է նկատել հետևյալ փոփոխություններով.սկզբում այն խամրում է, ապա հաստանում, որը հետագայում է  կարող է քայքայման հանգեցնել, քանի որ սունկն աստիճանաբար լուծում է եղունգը: Փոխվում է գույնը, սնկից դրանք սպիտակում, դեղնում շագանակագույն կամ էլ մոխրագույն  են դառնում, իսկ երբեմն էլ` կանաչում կամ էլ սևանում են:

Ախտորոշման համար միմիայն  հետազոտություն պետք է անցնել, իսկ եթե հաստատվի  սնկային հիվանդության առկայությունը, ապա պատրաստ եղեք, զինվեք համբերությամբ, սա այն հիվանդություններից, որ տևական, հետևողական բուժում է պահանջում (2-4 ամիս):

Այսօր գոյություն ունեն ինչպես տեղային բուժման միջոցներ` լաք ու ծեփուկ, այնպես էլ հաբեր:

Ի դեպ, սունկը մաքրություն չի սիրում:

Պետք է ախտահանել այն ամենը, ինչին քսվում ու հպվում են ձեր ոտքերը, եթե ունեք խնդիրներ ու, նույնիսկ, եթե չունեք խնդիրներ: Պետք է ախտահանել լոգարանը, հատակը: Իսկ, որ ամենակարևորն է` կոշիկը, կիսագուլպաները: Առանց ափսոսանքի  դեն նետեք հնոտիքն ու գնեք նորը: Սակայն, միայն նորով հարցը չի լուծվում. Ամեն օր պետք է թարմը հագնել կամ էլ լվանալ գուլպաները, հաճախ փոխեք կոշիկներն ու ուշադիր եղեք, որ դրանք չսեղմեն:  Սունկը, հայտնի բան է` խոնավություն է սիրում, ուստի պետք է, որ կոշիկներն ու գուլպաները միշտ չոր լինեն:

Ուշադիր եղեք.  երբեք համոզված մի եղեք , թե հիվանդությունը վերջնականապես է  հաղթահարվել: Եվ, եթե մեկ անգամ արդեն վարակվել եք, ուրեմն պատրաստ եղեք, որ այն  կարող է կրկնվել: Բարեբախտաբար, այսօր մի շարք միջոցներ են արտադրվում, որոնք կօգնեն հետևելու նաև ոտնաթաթերի ու եղունգների առողջությանը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (16.01.15)
Դիտումներ: 3597 | Տեգեր: եղունգների խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...