Առողջության համար նպաստավոր չէ սիրախաղով զբաղվելը՝ առանց բուն սեռական ակտի«Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթև հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչև ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը:

/Առողջություն - Առողջության համար նպաստավոր չէ սիրախաղով զբաղվելը՝ առանց բուն սեռական ակտի " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Առողջության համար նպաստավոր չէ սիրախաղով զբաղվելը՝ առանց բուն սեռական ակտի
 
 
Загрузка...


Առողջության համար նպաստավոր չէ սիրախաղով զբաղվելը՝ առանց բուն սեռական ակտի«Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթև հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչև ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը:

Հայաստանում այս խնդրի առաջ կանգնում է գրեթե յուրաքաչյուր զույգ:

Վնասակար չէ՞, արդյոք, սեռական ցանկությունների պարբերաբար զսպումը: Ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ, և ի՞նչ խնդիրների առաջ կարող է այն կանգնեցնել երիտասարդներին՝ ապագա մայրերին և հայրերին:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանի հետ:

Ըստ նրա, սեռական հարաբերությունների ցանկությունների զսպումը կարող է հանդիսանալ սեռական խանգարումների պատճառ. «Խնդիրը անձի տարիքն է: Եթե զույգերը երիտասարդ են կամ դեռահաս, ուրեմն այդ զսպումը պարտադիր է: 16, 17, 18 տարեկանների համար շատ վտանգավոր է ունենալ սեռական հարաբերություններ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել՝ անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ընդհուպ կարող է առաջացնել անպտղություն և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ»:

Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սեռական ցանկությունների զսպումը երիտասարդ զույգերի համար չի կարող վտանգավոր լինել. «Մարդու օրգանիզմը, մասնավորապես սեռական համակարգը, ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ անձի մոտ շեղումներ լինեն: Խոսքս երիտասարդ օրգանիզմների մասին է: Այնպես որ, երիտասարդ զույգերը կարող են չանհանգստանալ իրենց սեռական ցանկությունները չբավարարելուց առաջացած հետևանքների համար»: Մ. Զաքարյանի պնդմամբ, այդ ցանկությունները չբավարարվելու խնդիրը վտանգ է ներկայացնում 30-35-ից բարձր տարիք ունեցողների համար. «Այդ տարիքի անձանց սեռական ցանկությունների զսպումը ցանկալի չէ, անգամ վտանգավոր է: Այն կարող է սեռական խանգարումների պատճառ լինել և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ»:

Սեռական խանգարումների մասին բժիշկ-սեքսապաթոլոգը մանրամասնեց. «Սեռական ցանկությունների զսպումը միջին տարիքի անձանց համար կարող է լուրջ պրոբլեմների աղբյուր լինել: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական թուլություն՝ հիպոէրեկցիա, սեռական ցանկությունների, օրգազմի խանգարումներ: Այսինքն՝ սեռական ակտի բոլոր բաղադրիչների խանգարումների առաջացումը հնարավոր է. նույնը և՝ կանանց մոտ: Մասնավորապես այն կանանց, որոնք նորմալ սեռական կյանքով չեն ապրում: Կանանց սեռական ցանկությունների զսպումը վտանգավոր է հատկապես կլիմակտերիկ շրջանում: Այդ շրջանում առաջանում են մեծ հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են և՛ նյարդային, և՛ հոգեկան համակարգի վրա, դրա հետևանքով ախտահարվում է անոթային սիստեմը: Այսինքն՝ առաջանում է բոլոր համակարգերի նվազում, այդ թվում՝ սեռական համակարգի: Եվ եթե 45 տարեկանից հետո կանայք սեռական կյանքով չեն ապրում, դա բերում է օրգանական փոփոխությունների՝ սեռական օրգանների, ընդհուպ մինչև կրծքագեղձերի ուռուցքների առաջացման: Չի բացառվում նաև չարորակ ուռուցքների գոյացությունը»:

Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտը վկայում է. «Ես չեմ վախեցնում այս ամենը նշելով, այլ զգուշացնում եմ: Սեռական հարաբերությունները ամոթ չեն, դա առողջ ապրելակերպի միջոց է: Փաստն այն է, որ սեռական հարաբերությունների բացակայությունը առողջական խնդիրների պատճառ է»:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև բժիշկ-սեքսոլոգ
Վրեժ Շահրամանյանի հետ: Ըստ նրա՝ սեռական ցանկության զսպումը, մենտալիտետի թելադրանքով սեռական հարաբերություններ չունենալու վտանգը կախված է տվյալ զույգի երկարատև ֆիզիկական շփումներից և հաճախակի սեռական ցանկության գագաթնակետին հասնելուց ու արդյունքում չլիցքաթափվելուց. «Զույգերի ընկերության, շփման երկարատև ընթացքը, այսինքն՝ 2-3 տարվա տևողությունը վտանգավոր է: Քանի որ համբուրվելիս, գրկախառնվելիս զույգերն անընդհատ իրար գրգռում են, տեղի է ունենում սեռական օրգանների գերարյունալեցում, ինչը ենթադրում է պարտադիր լիցքաթափում, բավարարում: Եվ եթե անձի մոտ հաճախակի լինում են գրգռումներ, բայց չի լինում լիցքաթափում, դրանց երկարատև պրոցեսի հետևանքում զույգերի մոտ առաջանում են բորբոքումներ, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ անպտղություն, կանանց մոտ՝ արգանդափողերի բորբոքում, ինչը նույնպես հանգեցնում է անպտղության: Ուստի երկարատև գրկախառնումները նպաստավոր չեն»:

Հարցին, թե ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի սեռական խախտումներից, անպտղության վտանգից ու գերգրգռումից, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ բարդ է և պրոբլեմատիկ միայն հայերի համար: Քանի որ ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի այնպիսի զույգերի, որոնք ցանկության դեպքում իրենց այդ հաճույքից զրկեն: Ահա թե ինչու օտարերկրացիները ավելի քիչ են դժգոհում սեռական խնդիրներից: Այստեղ հայկական մենտալիտետի և ավանդույթի խնդիր կա: Այն լուծելու համար կարելի է օգտագործել փոխարինող միջոցներ, որը կոչվում է պետինգ: Դա երկկողմանի սեռական օրգանների գրգռում է՝ առանց սեռական օրգանների անմիջական կոնտակտի: Համբուրվելիս, գրկախառնվելիս հասնել և զուգընկերոջը հասցնել մինչև վերջնական կետի, տվյալ դեպքում՝ օրգազմի, ինչի արդյունքում տեղի է ունենում լրիվ լիցքաթափում, որն արդեն դառնում է լիցքերը լրիվ մարելու փոխարինող միջոց: Սա անմիջական կոնտակտ չի, այլ գերգրգռում: Սա ամենանպաստավոր միջոցն է, ու երբեմն շատերի համար կարող է խնդիր չհանդիսանալ միայն համբուրվելով օրգազմի հասնելը: Կան մարդիկ, որոնք գերզգայուն են և համբուրվելու ընթացքում էլ օրգազմ են ապրում: Հենց դա էլ պետինգի մի տարբերակ է և հիանալի միջոց անցանկալի հղիությունից, վարակներից և շատ ահավոր հիվանդությունից՝ ՁԻԱՀ-ից զերծ մնալու համար»:

 


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 3578 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...