Загрузка...
Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ինտիմ մերձեցումն առանց օրգազմի վնասակար է
 
 
Загрузка...


Ահա թե ինչ եզրակացության են հանգել գիտնականները երկարատև ուսումնասիրություններից հետո. սեռական հարաբերության ժամանակ կինը անպայման պետք է օրգազմ ապրի: Հակառակ դեպքում կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մաստոպատիան կամ միոման:

 

Օրգազմի բացակայության դեպքում կնոջ օրգանիզմը ուժեղ սթրեսի է ենթարկվում: Գրգռման ընթացքում բարձրանում է էստրոգենի հորմոնների մակարդակը և արյուն է մատակարարվում սեռական օրգաններին: Իսկ օրգազմի ժամանակ այնտեղ լճացած արյան մաքրում է կատարվում, ինչն օգնում է օրգանիզմում հիվանդածին մանրէների վերացմանը: Օրգազմ չլինելու դեպքում արյան շրջանառությունը այդ մասերում կանգնում է և տարբեր հիվանդությունների առաջացման վտանգ է ստեղծվում:


Իսկ մինչև այդ վաղուց ապացուցվել էր, որ օրգազմի բացակայությունը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց առողջության վրա: Բելֆաստի թագավորական համալսարանի մասնագետների կարծիքով օրգազմ ապրող տղամարդիկ կրկնակի շատ են ապրում հազվադեպ օրգազմ ունեցողներից: Եվ՛ տղամարդկանց, և՛ կանանց առողջության համար շատ կարևոր է նաև սեռական հարաբերությամբ զբաղվելու հաճախականությունը: Առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար որքան հնարավոր է հաճախակի պետք է ինտիմ փաղաքշանքներին տրվել:


Ռուսական ինտերնետային կայքերում անցկացրած հարցումների համաձայն կանանց 30-35 %-ը սեքսով են զբաղվում երկու օրը մեկ, 20-23%-ը շաբաթը մեկ անգամ, իսկ 10-12%-ը՝ ամեն օր:

Սեքսուալ գրգռում ապրող կնոջ ուղեղի նկարահանման արդյունքում գիտնականները առաջին անգամ ֆիքսել են, թե ուղեղի որ հատվածներն են մասնակցում օրգազմի պրոցեսին: Այս հայտնագործությունը կարող է արմատապես փոխել այն կանանց կյանքը, ովքեր տառապում են զանազան սեքսուալ խանգարումներով կամ այլ առողջական խնդիրներով, ինչպես նաև կարող է օգնել ողնուղեղի վնասվածքներ ունեցողների ցավազրկման համար:

 

Սեքսն առանց օրգազմի վնասակար է


Գիտնականներ Բարրի Կոմիսարուկը, Կառլոս Ֆլորեսը և Բևերլի Ուիպլը սկսեցին իրենց ուսումնասիրությունները, տեղեկացված լինելով, որ ողնուղեղի վնասվածքներ ունեցող կանայք սեռական ակտի ժամանակ հաճույք ստանում են:

Այս ամենը շատ հանելուկային է, որովհետև ավանդական պատկերացումների համաձայն՝ ողնուղեղի վնասվածքները այդպիսի զգացողություններն անհնարին պետք է դարձնեին,- ասում է Նյու-Ջերսիի համալսարանի պրոֆեսոր Կոմիսարուկը:- Բացի այդ, հայտնի է ընդամենը մի դեպք, երբ նման վնասվածք ունեցող մի կին հայտնել է, որ հղիության ժամանակ զգացել է իր փորի մեջ երեխայի շարժը»:


ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ նրանք ձեռնամուխ եղան ողնուղեղի լիակատար վնասվածքներ ունեցող կանանց հետազոտմանը: Այդ կանանց հետ փորձարկումներ անցկացվեցին: «Երբ մենք հետազոտում էինք նրանց, ես համոզվեցի, որ ողնաշարի ուժեղ վնասվածքներ ունեցող կանայք արգանդի և արգանդի վզիկի գրգռումը զգում են,- ասում է պրոֆեսոր Կոմիսարուկր:- Նրանցից ոմանք նույնիսկ հավաստիացնում են, որ օրգազմ էին ապրում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 650 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...