Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ալկոհոլը հանդիսանում է կախվածություն առաջացնող հոգեակտիվ նյութ
 
 
Загрузка...


Ալկոհոլը հարյուրամյակներ շարունակ լայնորեն կիրառվում է բազմաթիվ մշակույթներում: Ալկոհոլի վնասակար օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների զգալի բաժինը պայմանավորված է կանխատեսված և չկանխատեսված, ինչպես նաև սուիցիդալ մտադրությունների, բռնությունների և ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով առաջացած վնասվածքներով: Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված մահացու վնասվածքները, որպես կանոն, հիմնականում հանդիպում են ավելի երիտասարդ տարիքի անձանց շրջանում:

Ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքով տարեկան գրանցվում է 3,3 մլն մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 5,9%-ը: 20-39 տարիքային խմբի անձանց շրջանում մահվան դեպքերի 25% պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ: Գոյություն ունի պատճառահետևանքային կապ ալկոհոլի չարաշահման և մի շարք վարքագծային և հոգեկան խանգարումների, ինչպես նաև այլ ոչ վարակիչ հիվանդությունների և վնասվածքների միջև: Հաստատված է պատճառահետևանքային կապը ալկոհոլային չարաշահման և այնպիսի վարակիչ հիվանդությունների միջև, ինչպիսին են տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Ալկոհոլի չարաշահումը զգալի սոցիալ տնտեսական վնաս է հասցնում առանձին անձանց և ողջ հասարակությանը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է ինտոկսիկացիա, նպաստում է կանխամտածված և ոչ կանխամտածված վնասվածքների առաջացմանը, ինչպես նաև բռնության և հանցագործության աճին:

 

ԱՀԿ կողմից 12 երկրում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքնեի օգտագործման և ոչ մահվան ելքով վնասվածքների առաջացման տոկոսը կազմում է 6-45%, միջինում 20,4%:

 

Վիճակագրական տվյալների համաձայն ՀՀ-ում 2015թ-ին ալկոհոլային թունավորման հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմել է 13.6, որի 5%-ը արձանագրվել է մանկական ազգաբնակչության (0-14 տարեկան) շրջանում, 8%-ը՝ դեռահասների (15-18 տարեկան) շրջանում, 87%-ը՝ մեծահասակ ազգաբնակչության (18-70 տարեկան) շրջանում:


ՀՀ-ում 01.01.2016-01.10.2016թ. ընկած ժամանակահատվածում ալկոհոլային թունավորման հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմել է 11.3, որից 1-ը մահվան ելքով:

Ալկոհոլի սպառմանը նպաստող հանգամանքները կոչվում են ռիսկի գործոններ, իսկ ալկոհոլի կրճատմանը նպաստողները՝ պաշտպանության գործոններ:

Հաշվի առնելով 2015-2016 հիվանդացության ցուցանիշներն անհրաժեշտ է ալկոհոլիզմի կանխարգելում, որը նպատակ է հետապնդում ուժեղացնել պաշտպանական գործոնները և հնարավորության դեպքում վերացնել ռիսկային գործոնները:

 

Ռիսկի գործոնները.

 

• Մտավոր կամ ֆիզիկական խնդիրներով անհատներ

• Նորածիններ և երեխաներ, որոնց ծնողները չարաշահում են ալկոհոլը

• Անհատական որակ (ցածր ինտելեկտ, ինքնագնահատական, փոփոխական տրամադրություն, անվստահություն, սոցիալական կանոնների, արժեքների, պահվածքի և այլնի պահպանման դժկամություն)

• Վաղ սեռական կյանքի սկիզբ

• Ընտանիքում հաճախակի կոնֆլիկտներ և ցածր եկամուտ

• Դպրոցում վատ առաջադիմություն, սովորելու դժկամություն

• Հասակակիցների և հարազատների հետ շփվելու դժկամություն


Պաշտպանության գործոնները.

 

• Ընտանեկան բարօրություն, համերաշխություն, լավ կրթություն, ընտանիքում հակամարտության բացակայություն,

• Ինտելեկտի բարձր մակարդակ, ֆիզիկական և հոգեկան առողջություն, սթրեսի նկատմամբ դիմադրություն,

• Լավ եկամուտ, բնակարանային ապահովվածություն,

• Բժշկական կանոնավոր հետազոտություններ,

• Հասարակական և բնակության վայրում քրեականացման ցածր մակարդակ,

• Բարձր ինքնագնահատական, առաջացած խնդիրների արդյունավետ լուծման կարողություն, ճնշման դիմադրություն, բարքագծի և զգացմունքների վերահսկման կարողություն,

• Սոցիալական կանոնների պահպանում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.10.16) | Հեղինակ: med.tert.am W
Դիտումներ: 688 | Տեգեր: առաջացնող, հանդիսանում, Ալկոհոլը, հոգեակտիվ, նյութ, կախվածություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...