Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


17 իրավիճակներ, որոնց առաջին անգամ հանդիպում ես հղիության ընթացքում
 
 
Загрузка...


Parents.com կայքը ներկայացնում է հղիության այն փուլերը, որոնք փոխում են մայրության սպասող կնոջ հայացքն ու աչքերին հաղորդում այնպիսի փայլ, որը կոչվում է երջանկություն: Միաժամանակ հղիությունը կարող է հույզերի այնպիսի խառնուրդ առաջացնել,  որը փոխի կնոջ պահանջներն ու մինչեւ անգամ տխրեցնի:
 

Դա էլ կնոջ աչքերին հաղորդում է «նոր զգացմունքների»  փայլ:

Եվ այսպես,  ներկայացնում ենք «առաջին անգամները», որոնք հանդիպում են հղիության 9 ամիսների ընթացքում:
 

Առաջին անգամ տեսնում ես հղիության դրական թեստը

Նախքան հետաքրքրասեր հայացքը՝ աղջիկ է, թե տղա, ձեր սեւեռուն աչքերը սպասել են թեստի դրական երկու գծիկներին: Բոլորդ կհիշեք, թե քանի անգամ եք զննել այն՝ մեկ լույսի տակ, մեկ խավարում, մեկ ուրախությունից լաց եք եղել, մեկ ուրախությունից պապանձվել: Սկզբում չեք հավատացել ձեր աչքերին, կարծել եք՝ ձեզ է թվում, որ գծերը երկուսն են, բայց իրականում ձեր որովայնում արդեն ապրելիս է եղել այն մանչուկը, առանց որի այսօր չեք պատկերացնում ձեր կյանքը:


Առաջին անգամ պատրաստվում ես ասել, որ մայր ես դառնալու

Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան զուգընկերոջդ հայտնելը, որ հայր է դառնալու: Նույնքան հուզիչ է, երբ զանգ ես տալիս մայրիկիդ ու տեղեկացնում, որ տատիկ է դառնալու: Հրճվանքը նոր գույն է ստանում, երբ այդ լուրը հայտնում ես ընկերներիդ ու ընտանիքի մյուս անդամներին:


Առաջին անգամ հասկանում ես, որ առույգ չլինելը շարունակական բնույթ է կրում

Անսպասելիորեն հրաժարվում ես նախաճաշից, ճաշից և ընթրիքից կամ ժամեր շարունակ չես սնվում: Նեղանում ես ընկերներիցդ, թե ինչու քեզնով չեն հետաքրքրվել առավոտից: Առաջին եռամսյակին հատուկ են նաեւ սրտխառնոցները:


Առաջին անգամ չես կարողանում հագնել ջինսե տաբատդ

Ընտրում ես ամենասիրելի ջինսե տաբատդ եւ հանկարծ պարզում, որ ճարմանդն անգամ մի թիզ վեր չի բարձրանում: Այս ամենը ժամանակավոր է, և պետք չէ խուճապի մատնվել: Կան հղի կանանց համար նախատեսված ջինսեր, որոնք գրկում են որովայնը, անվտանգ են ու նաեւ նորաձև:


Առաջին անգամ ընկերներիդ հետ կիսվում ես կլորացած փորիկով լուսանկարով

Երբ առաջին անգամ գրառում ես «երեխայի եմ սպասում», անհամբեր սպասում ես ընկերներիդ ու ազգականներիդ արձագանքին և մեկնաբանություններին:


Առաջին անգամ ինչ-որ բան ես գնում փոքրիկիդ համար

Անկախ նրանից, թե ինչ ես գնում՝ փոքրիկ տոտիկ, թե մահճակալ, տուն ես վերադառնում աննման բերկրանքով: Այդ թրթիռը նոր գույն է հաղորդում ձեր տան մթնոլորտին:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (31.10.16) | Հեղինակ: impoqrik.am W
Դիտումներ: 852 | Տեգեր: որոնց, Ես, հղիության, ընթացքում, հանդիպում, 17, իրավիճակներ, անգամ, առաջին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...