Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


12 քայլ, որ պետք է անի կինը՝ նախքան բեղմնավորումը
 
 
Загрузка...


Ամուսնու հետ որոշում եք կայացրել երեխա՞ ունենալ: Իսկ պատրա՞ստ եք դուք այդ հերոսությանը, և պատրա՞ստ է արդյոք դրան ձեր օրգանիզմը: Մինչդեռ կարևոր է, որ ձեզ ֆիզիկապես և հոգեպես պատրաստեք այդ ոչ դյուրին փորձությանը: Հղի կինը՝ երջանիկ կին է, սակայն որքան էլ դա երջանիկ իրադարձություն լինի կնոջ կյանքում, հղիությունը նաև՝ տոքսիկոզ է, դեպրեսիա, առողջության հետ կապված և շատ այլ բարդություններ է:
 

12 քայլ, որ պետք է անի կինը՝ նախքան բեղմնավորումը


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 խորհուրդ, որոնց արժե հետևել, եթե ցանկանում եք խուսափել բեղմնավորումից անմիջապես հետո ծագող բարդություններից, և ցանկանում եք ծննդաբերել բնական ճանապարհով և ոչ թե կեսարյան հատումով:

1. Անցեք բուժզննում

Եթե անգամ դուք և ձեր զուգընկերը գանգատներ չունեք, միևնույն է՝ նպատակահարմար է բուժզննում անցնել: Պետք է այցելեք մանկաբարձ-գինեկոլոգին (ուռուցքաբանին), թերապևտին: Հարկ կլինի հանձնել ամենատարբեր անալիզներ՝ արյան (ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, գեպատիտի) և սեռական օրգանների վարակի, ցանկալի է այցելել գենետիկ-բժշկի, քանի որ ինքներդ էլ կարող է չիմանաք, որ ժառանգական այս կամ այն հիվանդության կրողն եք: Եթե հնարավորություն ունեք, ապա լավ կլինի անցնեք հղիության նախապատրաստման համալիր հետազոտություն. այդպիսի ծառայություններ առաջարկվում են շատ կլինիկաներում:

2. Այցելեք ատամնաբույժին

Դա անհրաժեշտ է, քանի որ ատամների առողջությունը մեծ ազդեցություն է ունենում առողջության վրա ընդհանրապես: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ատամների հիվանդությունները կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Միաժամանակ, եթե հղիության ժամանակ ատամների հետ կապված բարդություններ ծագեն, ապա դրանցով զբաղվել հնարավոր չի լինի, քանի որ հղի կանանց անգամ ռենտգենը հակացուցված է:

3. Սահմանեք համապատասխան չափ

Հղիության վրա բացասաբար կարող է անդրադառնալ ինչպես ավելորդ, այնպես էլ՝ ցածր քաշը: Եթե քաշը նորմայից ավելի է, ապա պետք է միջոցներ ձեռնարկել կամ դիմել բժշկի:

4. Ճիշտ սնվել

Հետևեք հավասարակշռված սննդակարգին, որը կներառի բոլոր խմբերին պատկանող մթերք՝ միս, ձուկ, թռչնեղեն, մրգեր, բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ և այլն: Կարևոր է դրանց պատրաստման եղանակը. աշխատեք չտապակել, ցանկալի է խաշած օգտագործել: Կրճատեք կծվի, թթվի, աղի օգտագործումը:

5. Մի՛ փորձիր հղիանալ, մինչև համոզված չլինես, որ առողջ ես

Դա շատ կարևոր է, եթե դու իրոք կասկածեր ունես կապած առողջության հետ կամ արդեն սկսել ես հղիության հետ կապված ծրագրեր կազմել:

6. Օգտագործիր В վիտամին

Համոզվիր, որ չունես В խմբի վիտամինների պակաս: Ուշադրություն դարձրեք հատկապես՝ ֆոլիևյան թթվի առկայությանը: Այն հայտնի է որպես պտղի զարգացման շեղումները կանխարգելող տարր: Այս թթուն պարունակվում է լյարդի, նարնջի հյութի, լոբու, այլ մթերքների մեջ: Այն այժմ ներարկվում է տարբեր ուտեստների, անգամ՝ հացի մեջ:

7. Եթե ախտորոշել են անեմիա

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է անեմիա, ապա համբերությամբ լցվեք, քանի որ ստիպված կլինեք անցնել հատուկ սննդակարգի և ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը:

8. Սահմանափակեք կոֆեինի ընդունումը

Պարտադիր չէ ընդհանրապես հրաժարվեք սուրճից կամ սև թեյից, սակայն խորհուրդ է տրվում օրական ընդունել մեկ փոքրիկ գավաթից ոչ ավելի: Դա վերաբերում է կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիքի:

9. Հրաժարվեք սպիրտային խմիչքներից

Ցանկացած ալկոհոլային խմիչք կարող է խանգարել հղիությանը: Սպիրտայինի օգտագործումը, ծխելը և թմրամիջոցները կարող են հանգեցնել վիժման, վաղաժամկետ ծննդաբերության և փոքրիկը կարող է խեղումներով ծնվել:

10. Շրջապատող միջավայրը

Պաշտպանեք ձեզ, հատկապես, եթե ապրում եք մեծ քաղաքում. ամենայնս պետք է խուսափել վատ ջրից, օդից, արտանետվող գազերից:

11. Պաշտպանվեք վիրուսներից

Պարբերաբար լվացեք ձեռքերը, քիթը, հնարավորության դեպքում ամեն օր բնակարանում անցկացրեք խոնավ և հատուկ հակամիկրոբային նյութերով մաքրում:

12. Մարզվեք

Աշխատեք ամեն օր մարզանք անել կամ անդամագրվել որևէ մարզակումբի: Շեշտը դրեք ճկունությանը նպաստող վարժությունների վրա: Այս առումով օգտակար է յոգան:

Ձեզ ամբողջությամբ նվիրեք ապագա հղիությանը: Թուլացեք և հաճույք ստացեք կյանքից' ձեր և ձեր երեխայի համար կարևոր այդ ժամանակահատվածում:


Երեխա ունենալու լավագույն տարիքը


Ի՞նչ գիտեն հայ կանայք հղիության ընթացքի մասին 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 686 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...