Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


10 թունավոր մրգեր ու բանջարեղեն, որոնք օգտագործում ենք ամեն օր (լուսանկարներ)
 
 


   1in.am

 

 

Գրեթե ամեն օր մենք ուտում ենք բուսական մթերքներ, որոնք մահացու թունավոր նյութեր են պարունակում: Մեզնից շատերը կարծում են, որ մրգերից ու բանջարեղենց բացի, օգտակար ուրիշ այլ բան չկա, սակայն մենք գաղափար անգամ չունենք թաքնված սպառնալիքի մասին: Իհարկե, անհանգստանալու կարիք չկա, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ պատահաբար սպանել են իրենց՝ ուտելով բույսի կամ պտղի վնասակար մասը: Ահա 10 մրգեր ու բանջարեղեն, որոնց պետք է զգուշորեն վերաբերվել:

Նուշը չոր պտուղ է, այլ ոչ թե ընկուզեղեն, ինչպես շատերն են կարծում: Դառը նուշը թունավոր ցիանիդ է պարունակում: Այդ իսկ պատճառով նուշը սովորաբար վերամշակում են՝ թույնը հեռացնելու համար: Բացի այդ, թույնը դուրս է գալիս նաև տաքացման դեպքում: Որոշ երկրներում, օրինակ՝ Նոր Զելանդիայում դառը նուշի վաճառքն օրենքով արգելված է:

 

 

Հնդկական ընկույզն իրենից սերմ է ներկայացնում: Խանութներում վաճառվող հնդկական ընկույզները հում չեն, դրանք նախապես մշակվում են գոլորշիով: Դա արվում է այն պատճառով, որ հում սերմերը պարունակում են օրգանական ալերգիկ նյութ: Դրա քանակի չարաշահումը կարող է մահվան հանգեցնել: Չնայած մահվան դեպքերը հազվադեպ են, սերմերը մաքրող աշխատողները հաճախ են գանգատվում կողմնակի ազդեցություններից, օրինակ մաշկի այտուցներից:

 

 

Բալի, ծիրանի, դեղձի և սալորի կորիզները ցիանիդ են պարունակում: Եթե ինչ-որ կերպ վնասեք դրանք ու ծամեք, Ձեզ կենթարկեք ցիանիդային ջրածնի ազդեցության: Եթե կորիզի մի քանի հատիկ կուլ տաք, սարսափելի ոչինչ չկա, Ձեր օրգանիզմը կկարողանա հաղթահարել ցիանիդի քանակությունը: Թեթևակի թունավորումը կարող է արտահայտվել գլխապտույտով, ապակողմնորոշմամբ, տագնապով ու փսխմամբ:

 

 

Ծնեբեկը պտուղ տվող բանջարեղեն է, որը կարելի է դասել թունավոր մթերքների շարքին: Ուտել կարելի է միայն տերևները, ցողուններները կամ արմատները: Այն հին ժամանակներից օգտագործվում է որպես բանջարեղեն և դեղամիջոց՝ շնորհիվ հաճելի համի և միզամուղ հատկության: Պտուղները, որոնք իրենցից ներկայացնում են 6-10 մմ տրամագծով կարմիր գնդեր, թունավոր են:
 


Շարունակությունը՝ այստեղ.

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 23.05.16 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 4246 | Տեգեր: խոհանոց, առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...