RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » Սա հետաքրքիր է...

ՓԱՍՏԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ. կենդանական - բուսական աշխարհ
 


 


   erkusov.com


 

Միջատներն ավելի շատ խայթում են մարդկանց ոտքերը:
***
Դելֆինների առավելագույն արագությունը կարող է հասնել 60կմ/ժ:
***
Բանանի 75%-ը կազմված է ջրից:
***
Ձիերը կանգնած են քնում:
***
Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից:
***
Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա:
***
Մրջյունն ընդունակ է հոտառությամբ տարբերել առարկայի ձևը:
***
Մրրկահավը կարող է օվկիանոսի վրա սավառնել 6 օր շարունակ` այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:
***
Դիկ անունով հդկական փիղը, որը 1820 թ-ին ելույթ էր ունենում կրկեսում, հանկարծ հիվանդացավ: Հույս չունենալով, թե նա կկազդուրվի, այնպիսի չափով թույն տվեցին, որը կարող էր սպանել մի ամբողջ հեծելազոր: Բայց փիղը ողջ մնաց: Կարծելով, թե փիղը տանջվում է, մի տակառ ռոմ տվեցին: Հարբած փիղը քնեց և մի քանի օրից արթնանալով` ողջ ու առողջ գնաց կրկես:
***
Կոկորդիլոսները քարեր են կուլ տալիս, որպեսզի ավելի խորը սուզվեն:
***
Կոալաները քնում են օրվա մեջ 18- 20 ժամ:
***
Արջերի որոշ տեսակներ կարող են ուտել 25 կգ միս մեկ օրում:
***
Սպիտակ արջի մորթին իրականում թափանցիկ է և ոչ թե սպիտակ:
***
Վարժեցնել հնարավոր է միայն հնդկական փղերին, աֆրիկյան փղերը ոչ մի կերպ չեն ենթարկվում ոչ մի վարժեցման:
***
 Անգամ մեկ կաթիլ ալկոհոլը ազդում է կարիճի ուղեղի վրա: Նրանք 15 ժամ անց սկսում են մահանալ:
***
Բադի ձայնը արձագանք չի տալիս, այդ իսկ պատճառով դա են ընտրում որպես ազդանշան հետախուզության մեջ:
***
Բույսերի բույրերն ազդում են գլխուղեղի առջև մասի գոտիների վրա, որոնք ղեկավարում են զգացմունքները։ Հասմիկի բույրն, օրինակ, ուժեղացնում է հուզումները, իսկ նարդոսինը, հաճելիորեն թուլացնելով, նվազեցնում է դրանք։
***
Ամազոնյան գետերի բնակիչներից կանոպե կոչվող ձկնիկը, որի չափերը հասնում են մինչև 5 սմ , մեկ խայթոցով մարդուն մոտավորապես 3 ամիս 100 տոկոսանոց պարալիզի է ենթարկում: Ի միջի այլոց, դա տեղի է ունենում թույնի ընդամենը 3.5 գրամ քանակի դեպքում:
***
Կա սարդի այնպիսի տեսակ, որոնց մոտ բեղմնավորումից հետո էգը մեծ հաճույքով խժռում է արուին :
***
Ամենափոքր կապիկը, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ, կոչվում է ցեբուլա:
***
Շիմպանզեն միակ կենդանին է, որն իրեն ճանաչում է հայելու մեջ:
***
Աշխարհի ամենախելացի կենդանին դելֆինն է: Դա գիտականորեն ապացուցված է: Նրա ուղեղի զանգվածն ամենամեծն է:


***

Խեցգետինները տեսնում ու հոտոտում են, բայց չեն լսում։
***
Օձը լսողություն չունի, նա միայն շաժումներն է զգում: Դրա համար են ասում` երբ օձ ես տեսնում քարանալ է պետք:
***
Երկնագույն կետը մեկ օրում ուտում է 3 տոննա սնունդ:
***
Երկրի կենդանի էակների 70 տոկոսը բակտերիաներ են:
***
Էգ շունը կծում է ավելի շատ, քան որձը:
***
Շնաձկները քաղցկեղի նկատմամբ իմունիտետ ունեն:
***
Միակ կաթնասունը, որ կարող է թռչել, չղջիկն է:
***
Միակ կենդանին, որ զբաղվում է սեքսով հաճույքի համար բացի մարդուց` դելֆինն է:
***
Դելֆինները միայն մի աչքը փակած են քնում:
***
Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են:
***
Կատվի մեզը ունի գիշերը լույս արձակելու հատկություն:
***
Օձերն իրենց մաշկի տակ ունեն դատարկ տարածություն, որը ջերմամեկուսիչ օդային բարձիկի դեր է կատարում: Այն պաշտպանում է օձերին ջերմային հարվածներից ու այրվածքներից:
***
Ամենահին ընտանի կենդանիները շներն ու եղջերուներն են: Մարդը նրանց ընտելացրել է մոտավորապես 20.000 տարի առաջ, ոչխարներին` մոտ 10.000 տարի առաջ, այծերին և խոզերին` 8500 և վերջապես խոշոր եղջերավոր անասուններին` 7000 տարի առաջ: Ուղտը, որպես բեռնակիր, պատմական ասպարեզ է իջել մ.թ.ա. Xlllդ. ոչ շուտ:
***
Շները ի տարբերություն մարդկանց չունեն անհատական մատնահետքեր, ոչ էլ հաչոցներով են տարբերվում: Ամեն շուն գիտի ինչպես տարբերել ուրիշ ցեղատեսակի շանը: Շան աչքի ծիածանաթաղանթը ունի յուրահատուկ ձև: Դա էլ տարբերում է մի կենդանուն մյուսից:
***
Մրջյուններն ունեն իրենց յուրահատուկ լեզուն, որի միջոցով զգուշացնում են միմյանց վտանգի մասին, բացատրում են` որտեղ կեր փնտրել և բազմաթիվ այլ 
«լուրեր»: Մրջնային «բառերն» իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան ֆերոմոններ ամվամբ քիմիական բաղադրություն: Քայլելու ժամանակ մրջյուններն իրենց ետևից թողնում են հիշյալ բաղադրությունը: Ընդ որում յուրաքանչյուր իրավիճակին համապատասխանում է հատուկ բաղադրություն: Հանդիպելով այդպիսի հետքերի` մրջյուններն ստանում են ստույգ տեղեկություն իրենց հետագա անելիքի մասին: Ֆերոմոնի հոտը նաև մատնանշում է մրջյունների տեսակները: Այսինքն` կարելի է ասել, որ մրջյունների ամեն տեսակ ունի իր հաղորդակցման լեզուն:

***
Հավանաբար լսել եք 
«կոկորդիլոսի արցունքներ թափել» արտահայտությունը այն ժամանակ, երբ մեկը կեղծ լաց է եղել: Իրականում այս թևավոր խոսքը հեռու չէ իրականությունից: Բանն այն է, որ կոկորդիլոսի մեջ որոշակի նյութեր են կուտակվում, որոնք հետո որպես արցունք անջատվում են և թափվում` թողնելով լացի տպավորություն:

***
Ինչպես է կոչվում տարբեր կենդանիների արձակած ձայնը հայերենում`

  • բառաչում են կովերը
  • մայում են ոչխարներն ու գառները
     
  • մկկում են այծերն ու ուլերը
     
  • խրխնջում ու վրնջում են ձիերը
     
  • մռնչում են գազանները (առյուծ, վագր, արջ)
     
  • մռլտում են կատուները
     
  • գռմռում է շունը
     
  • ոռնում է գայլը
     

***
Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:
***
Ծղրիդների  ճռռոցի հաճախությունը պայմանավորված օդի ջերմաստիճանով` որքան տաք է, այնքան հաճախ է:
***
Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:
***
Կատուն միայն լսում է այն, ինչ իրեն հարկավոր է: Նա կարող է լսել մկան ոտնաձայնը, բայց կրակոցի ձայնից չարթնանալ:
***
Կոկորդիլոսը չի կարող լեզուն դուրս հանել:
***
Մուկտհերոս Միքի Մաուս հանրահայտ մկնիկի ստեղծող Ուոլթ Դիսնեյը վախենում էր մկներից:
***
Կաթնասունների մեջ ընձուղտն է, որն ունի ամենաքիչ քնի պահանջը: Ընձուղտները քնում են միջինը երկու ժամից էլ քիչ:
***
 Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները` միայն 10:
***
Կենգուրուն չի կարող ետ ցատկել:
***
Եթե Կոլիբրի թռչունը 2 ժամ նեկտար չուտի, կսատկի: Իսկ րոպեում թևերով կատարում է 2000 շարժում:
***
Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի հասակը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:
***
Կետերի եւ դելֆինների ուղեղի կիսագնդերը քնում են հերթով. այդ պատճառով այս կաթնասունները քնում են 
§կիսով չափ»` շարունակելով լողալ ու շնչել:
***
Կապույտ կետի լեզուն ավելի ծանր է քան հասուն փիղը:
***
Մի ավստրալացի տղամարդ ամուսնացել է իր Լաբրադոր շան հետ` պատճառաբանելով, թե նա ամենահարազատ ու վստահելի արարածն է աշխարհում: 
«Հարցրի` Կամուսնանա՞ս,- պատմում է նա,- շունս հաչեց` Այո»: Տարօրինակ այդ մարդը նաև հավաստիացրել է, թե իրենց միջև սեքս չի լինի, ինչը բավականին կասկածելի է:
***
Որոշ թիթեռներ կարողանում են ապրել նույնիսկ 6000 մետր բարձրության վրա: Իսկ թռչուններն, օրինակ, 4500 մետրից բարձր չեն կարողանում իրենց գոյությունը պահպանել:
***
Քաղցի նկատմամբ խիստ դիմացկուն են միջատները. օր.` փայտոջիլը առանց սնվելու ապրում է 6, իսկ սարդը`12 ամիս:
***
Մրջնակերները լեզու չունեն, քանի որ միայն մրջյուն և տերմիտ են ուտում, այն էլ լիզելով:
***
Աշխարհի ամենահարուստ կատուն Բլեքին է` միլիոնատեր Բեն Ռեյի 15 կատուներից վերջինը: Նա իր տիրոջից ժառանգել է 15 մլն. ֆունտ ստերլինգ:


***
Աշխարհի ամենամեծ կատվի երկարությունը 103 սմ է, քաշը` 44 կգ:
***
Ծովատառեխների վտառը բաղկացած է 3 միլիարդ ձկից:
***
Ճապոնական Հոկայդո կղզում 45հզ. մրջնաբույն կա` յուրաքանչյուրը մեկ քմ տարածքով:
***
Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում:
***
Ընձուղտները և առնետները կարող են ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտերը:
***
Միայն էգ մոծակներն են խայթում:
***
Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից:
***
Փղերը քնում են 4-5 ժամ 24 ժամվա ընթացքում:
***
Գորտերը չեն կարողանում բաց աչքերով կուլ տալ ինչ-որ բան:
***
Գորտերը բերանով ջուր չեն խմում, նրանք խմում են մաշկի միջոցով:
***
Փղերը միակ կաթնասուններն են, որոնք չեն կարողանում ցատկել:
***
Նոր ծնված դալմատինը ամբողջովին սպիտակ է:
***
Մարդը քնում է միջինը իր կյանքի 25%-ը:
***
Չղջիկները քարանձավից դուրս գալիս միշտ թեքվում են դեպի ձախ:
***
Արջը ունի 42 ատամ:
 ***
Կատուներն իրենց կյանքի 66%-ը անցկացնում են քնած վիճակում:
***
Ձին առանց ուտելու կարող է ապրել 25, իսկ առանց ջրի` 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան, կապրի ընդամենը 5 օր:
***
Բացի բուից` մնացած բոլոր թռչունները աչքը թարթում են ներքևի կոպով:
***
Մեղուն կշռում է 0,1 գրամ, բայց կարող է իր կշռից 20 անգամ ավելի բեռ կրել:
***
Կենդանիներին նույնպես կարող են բանտ նստեցնել: Չիկագոյում մի կապիկ սուպերմարկետից գողություն անելու համար 5 օր անցկացրել է բանտում:
***
Ֆրանսիայում արգելված է խոզին տալ 
«Նապոլեոն» անունը:

***
Մարդու բերանում ավելի շատ բակտերիաներ կան, քան մարդիկ` երկրագնդի վրա:
***
Սեյշելյան արմավենու պտուղներն ամենամեծն են աշխարհում: Դրանց քաշը հասնում է մինչև 42 կգ-ի, իսկ սերմը կշռում է 17 կգ:
***
Սուրճը բացահայտվել է արևելյան Աֆրիկայում: Համաձայն հայտնի լեգենդի` մի հովիվ նկատել է, որ իր այծերն անսովոր աշխույժ են պահում ինչ-որ անհայտ բույսի հատիկներ ուտելուց հետո: Հետաքրքրված լինելով այդ տարօրինակ երևույթով` հովիվն ինքն է փորձում այդ հատիկները և զգում, որ դրանք իրեն լրացուցիչ էներգիա են տալիս: Այս հրաշք պտղի մասին լուրերը շատ արագ տարածվում են ողջ շրջանով մեկ, իսկ ավելի ուշ` ողջ աշխարհում:
***
Շնաձուկը սնվելու համար ձկներին գտնում է շնորհիվ նրանց սրտի զարկերը լսելու ունակության:
***
Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը չի խփում: Այն վանում է հոսանքը:
***
Ամազոն գետի ավազանում կա մի ծառ, որը տեղաբնակներն անվանել են Կով-ծառ: Ծառի որոշակի մասը դանակով կտրելու դեպքում ցայտում է թանձր սպիտակավուն հյութ, որը չի զիջում կովի կաթին:
***
Բուն միակ թռչունն է, որը տեսնում է կապույտ գույնը:
***
Անաբաս անունով ձուկը կարողանում է սողալ ցամաքում, նույնիսկ ծառ է բարձրանում:
***
Ամեն տարի հուլիսի 28-ին նշվում է Վարունգի միջազգային օրը:
***
 Բակտերիաները, ինչպես բոլոր օրգանիզմները, բազմանում են, սակայն շատ ավելի արագ: Մանրադիտակային չափի ցուպիկաձև կամ գնդաձև բակտերիան կիսվում է 2 մասի, որոնցից յուրաքանչյուրը նորից է բաժանվում և այսպես շարունակ: 12 ժամում 1 բակտերիայից առաջանում է 17 մլն. բակտերիա:
***
Եթե միմյանց նման 3 անձրևաորդից կտրենք մեկի գլուխը, մյուսի պոչը, երրորդի մարմնի միջին մասը և այդ հատվածները իրար միացնենք, ապա այդպիսի §հավաքովի» անձրևաորդը կշարունակի ապրել:
***
Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խառնուրդ շրթունքներին գայթակղիչ կարմիր երանգ հաղորդելու համար:
***
Ցանկացած խնձորի 2 կտոր դրեք մաշկի խնդրահարույց հատվածների վրա (հատկապես՝ աչքերի շուրջ) ու թողեք մոտ 15-20 րոպե: Խնձորի մեջ պարունակվող ֆերմենտներն ու պեկտինները արագ կվերացնեն այտուցվածությունը եվ կսպիտակեցնեն մաշկը:
***
Տարիներ առաջ Հռոմի փողոցներում կարելի էր տեսնել մի շան, որն ատամներով դույլ էր պահում ողջ օրվա ընթացքում և սպասում  մարդկանց ողորմությանը: Բանն այն է, որ նրա տերը գամված էր անկողնում, և նվիրված շունը ողորմությունը հավաքում էր նրա համար:
***
Ավստրալիայում ավելի շատ ճագար կա, քան մարդ` Չինաստանում:
***
Ադամաթզի (բանանի) լատիներեն անվանում է "Musa Sapientum", որ  թարգմանաբար նշանակում է 
§իմաստուն մարդու միրգ»:
***
Փոշուց պաշտպանվելու համար ուղտերն ունեն երեք կոպ:
***
Բզեզը խնձորի համ ունի, կրետը` ընկույզի, իսկ ճիճուները` տապակած խոզի:
***
Գիտնականները հատուկ հաղորդիչների միջոցով պարզել են, որ թռչունները քնում են թռիչքի պահին: Քունը երկնքում տևում է 15-20 րոպե:

***



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: erkusov.com (25.06.13) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 10396 | Տեգեր: կենդանական աշխարհ, Գիտեիք որ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...
Powered by Jasper Roberts - Blog