dropboxԳործի բերումով մարդիկ համակարգիչներ են օգտագործում ամենուրեք, թե տանը, թե աշխատավայրում և թե գործուղման մեկնելիս: Ինչպես անել, որ կարևոր ինֆորմացիան և ֆայլերը կարիք չունենան ամենուրեք իրենց հետ պահելու, և միշտ ձեռքի տակ լինի վերջին աշխատած, թարմացված տարբերակը: Այդ խնդիրը լուծվում է շատ հետ եղանակով:

Այցելեք  dropbox.com կայքը և սեղմեք "Download Dropbox” կոճակը: Կսկսի բեռնվել ծրագիրը, որի բեռնումը ավարտելուց հետո այն պետք է աշխատեցնել: DropBox ծրագիրը օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցվել, որից հետո ձեզ առաջարկվում է ընտրել այն ծավալը որի հետ աշխատելու եք: Անվճար տրամադրվում է 2 Գբ ծավալ ձեր ինֆորմացիայի համար: Ավել ծավալի համար անհրաժեշտ է վճարել: Այնուհետև կարող եք ստեղծել կամ նշել արդեն գոյություն ունեցող թղթապանակը, որտեղ պահպանվելու են ձեր ամենօրյա օգտագործվող ֆայլերը:

Այժմ կարող եք նույն ծրագիրը տեղադրել ձեր մյուս համակարգչի վրա, այս անգամ գրանցվելու կարիք չկա, քանի որ արդեն մեկ անգամ գրանցվել եք: Օգտագործելով նույն մուտքային տվյալները կատարեք նույն գործողությունը, ինչը արել եք նախորդ անգամ: Հիմա եթե ինչ որ ֆայլ գցեք այդ թղթապանակի մեջ, ապա այն հասանելի կդառնա մյուս համակարգչից ևս: Քանի համակարգիչ էլ որ դուք ունենաք, առանց որևէ խնդրի կարող եք ստանալ ընդհանուր թղթապանակում տեղադրված ֆայլերը:

/Ինտերնետ, IT ոլորտ - Dropbox. Անհրաժեշտ ինֆորմացիան միշտ ձեռքի տակ " />
Загрузка...