Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Ընտանիք

Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու
 

 


   LadyNews.am

Երբ հանդիպում ես «երազներիդ տղամարդուն», մոռանում ես, որ նա կարող է ամուսնացած լինել: Շատ կանայք հանգստացնում են իրենց տղամարդու մատին ամուսնական մատանու բացակայության մտքով: Սակայն մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ:

Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը ամուսնական մատանի չի կրում տարբեր պատճառներից ելնելով՝ աշխատանքի բնույթն է այդպիսին կամ չիուզում վանի կանանց և այլն:

Եթե տղամարդը իրոք սիրում է իր կնոջը, նա երբեք չի դավաճանի նրան: Ամուսնացած տղամարդու հոգեբանության մեջ գերակշռում է ընտանիքի պահպանման ձգտումներն ու կենցաղի և հարաբերությունների սովորական կանոկարգվածությունը: Ի հակադրություն կարծրատիպերի՝ պետք է նշել, որ ամուսնացած տղամարդկանց մեծ մասը կոնսերվատորներ են: Ամուսնացած սիրող տղամարդուն լիովին բավականեցնում է իր միակը, իսկ նոր հարաբերություններ սկսելու, նոր մարդուն ընտելանալու և կենսակերպի փոփոխության հեռանկարներն այդքան էլ չեն ոգևորում:

Բայց կան նաև ամուսնացած այնպիսի տղամարդիկ, ովքեր չեն սիրում, կամ արդեն չեն սիրում իրենց կանանց: Ահա այդպիսի տղամարդկանց հետ էլ ռիսկի եք դիմում հարաբերություններ սկսել: Ինչո՞ւ է ամուսնացած տղամարդը կողքից հարաբերություններ փնտրում: Ահա ամենատարածված պատճառները.

1 .Տղամարդը կարծում է, որ իր կինն իրեն չի հասկանում: Իսկ հասկացված լինելու կարիք ունի յուրաքանչյուր տղամարդ (ի հեճուկս կանացի այն կարծիքին, որ տղամարդկանց միայն սեքս է պետք):


2. Տղամարդուն արդեն զզվացրել են ընտանեկան վեճերն ու հարաբերությունների պարզաբանումը կնոջ հետ: Նա ուզում է ազատել գլուխը մշտական դժգոհություններից:

3. Տղամարդը ցանկանում է զանազանություն մտցնել իր ինտիմ կյանքում, բայց միաժամանակ չի ուզում բաժանվել ընտանիքից: Եթե գործը հասնի ապահարզանին' անհրաժեշտ կլինի բաժանել ունեցվածքն ու երեխաներին:

4. Տղամարդը փոքրիկ երեխայի հայր է: Որոշ տղամարդիկ ծանր են տանում անքուն գիշերներն ու նորածինների լացը: Դրա համար էլ նա փնտրում է մեկին, ում մոտ կարող է գնալ, որպեսզի որոշ ժամանակով հանգստանա երեխայի լացից: Եվ մի քիչ էլ քնի, իհարկե:

5. Տղամարդը ամուսնացել է այն պատճառով, որ կինը հղիացել է կամ որ «արդեն տարիքն էր», բայց դեռ չէր հասունացել ամուսնության համար, դեռ բավականաչափ «ման չէր եկել»:

Նման տղամարդը ազատության և կանանց հետ շփվելու կարիք է զգում: Այսքան գեղեցիկ աղջիկներ կան շուրջբոլորը, իսկ ինքը ամուսնացած է: Կյանքի «անարդարությունը» դրդում է նրան սիրային արկածների:


Որպեսզի խաբվածի դերում չհայտվեք և չընկնեք ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների թակարդը, կարևոր է տարբերել ամուսնացածներին ազատներից: Ամուսնացած տղամարդկանց վարքն ունի իր առանձնահատկությունները.

1 .Ամուսնացած տղամարդը երբեք չի տա ձեզ իր տան հեռախոսահամարը:


2. Ամուսնացած տղամարդը ձեզ հյուր չի կանչի:

3. Սովորաբար, եթե հյուրընկալել եք ամուսնացած տղամարդու, նա դժվարությամբ կհամաձայնվի գիշերը ձեզ հետ անցկացնել:

4. Ձեր հետ լինելու ժամանակ նա անջատում է բջջայինը: Իսկ բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում' ձեզ խանգարեն և փչացնեն ռոմատիկ մթնոլորտը:

5. Չի համաձայնում ծանոթանալ ձեր ընկերների հետ, իսկ եթե համաձայնվում է' շատ մեծ դժվարությամբ:

6. Չի հայտնվում ձեր հետ մարդաշատ վայրերում' սրճարան, կինո և այլն: Նման վայրերում նա կարող է հանդիպել ծանոթ մարդկանց, ովքեր ամեն ինչ կպատմեն կնոջը:

7. Չի ծանոթացնում ձեզ ընկերների և բարեկամների հետ:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ճշմարտությունը հայտնի՞է, եթե գիտես, որ նա ամուսնացած է, բայց չես ուզում նրան կորցնել... Արժե ամեն ինչ լավ մտածել:

Ամուսնացած տղամարդը կարող է ծածկել ձեզ քնքուշ խոսքերով և «ոսկե սարեր» խոստանալ: Սակայն մի՛ շտապեք հավատալ խոսքերին: Եթե դուք նրան անհրաժեշտ եք միակի ու սիրելիի կարգավիճակում, նա տարիներ շարունակ չի խոստանա, որ կբաժանվի կնոջից, այլ ուղղակի կանի դա: Բայց այս դեպքում էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ենթադրենք, նա ապահարզան է տվել: Եվ դուք անսահման երջանիկ եք այդ նորությունից: Բայց երկար սպասված նորության առաջացրած էյֆորիայից հետո արթնանում է խիղճն ու կանացի համերաշխությունը, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս: Դուք հասկանում եք, որ ընտանիք քանդելը ճիշտ չի, գեղեցիկչի, ամոթալի է: Դուք վստահ եք, որ ինքներդ էլ շատ կտանջվեիք, եթե հայտվեիք նման իրավիճակում: Դուք չեք ճանաչում ձեր սիրած տղամարդու կնոջը և բոլորովին
հիմքեր չունեք նրան ցավ պատճառելու: Իսկ եթե տղամարդը նաև երեխաներ ունի, ստացվում է, որ դուք ընտանիքից խլում եք ոչ միայն ամուսնուն, այլ նաև' հորը:

Իհարկե, որոշ կանանց, նման դեպքերում, ամենևին էլ չի անհանգստացնում տղամարդու ընտանիքը: Նման կանայք տղամարդուց համառորեն կնոջից բաժանվելու պահանջ են ներկայացնում: Հիմնականում, նման իրավիճակներում, տղամարդը գլուխն ազատում է խոստումներ տալով և ամեն տեսակ պատճառներով ապահարզանը հետաձգելու պատճառաբանություններով: Եվ այդ ամենը կարող է շարունակվել տարիներով: Վաղ թե ուշ նման միությունը փլուզվում է. կինը հասկանում է, որ իր ընտրյալը երբեք չի բաժանվի կնոջից, իսկ տղամարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, իր կնոջ հետ ավելի լավ է:

Ցավոք սրտի, կան նաև կանայք, ովքեր հանուն իրենց սիրեցյալի պատրաստ են համակերպվել սիրուհու կարգավիճակի հետ: Նա ամուսնացա՞ծ է: Ի՞նչ անենք: Կարևորը, որ սիրում է: Բայց ամեն դեպքում կարիք չկա նվաստանալու և չմտածված քայլեր անելու: Հավատացե՜ք ձեր երջանկությանը և այն անպայման կայցելի ձեզ:

Լինել սիրած, բայց ամուսնացած տղամարդու հետ, թե չլինել' դա իհարկե յուրաքանչյուր կին ինքն է որոշում: Կարևորը ամեն ինչ լավ ծանրութեթև արվի, նոր... Մի հրապուրվեք խոստումներով, մի՜ապրեք իլյուզիաների մեջ և խղճի հետ գործարքների մեջ մի՜ տեք: Գիտակցված ընտրություն կատարելը լավագուն մոտեցումն է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններում:

 





Տարածել...
 

Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: 03.06.17 | Հեղինակ: LadyNews.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ընտանիք | Ավելացրեց: erkusov.com (03.06.17) | Հեղինակ: LadyNews.am
Դիտումներ: 1454 | Տեգեր: չվերածվել, Ինչպես, հետ, տղամարդու, ամուսնացած, սիրուհու, կամ, սիրավեպ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...