Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Վյաչեսլավ Իվանկով՝ «Յապոնչիկ» մականունով, ծնված 1940-ականներին, «օրենքով գող»՝ թագադրված 1974 թվականին
 
 


   

Armlur.am–ը գրում է.

Armlur.am-ը, հղում կատարելով NTV հեռուստաընկերության կողմից նկարահանված ֆիլմին, ներկայացնում է քրեական աշխարհի կնքահայր, աշխարհահռչակ «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովի անցած ուղին և գործունեությունը: 2004 թվականի հուլիսի 14-ն էր. այդ օրը Նյու-Յորքից հատուկ չվերթով, թիկնազորի ուղեկցությամբ, Մոսկվա ժամանեց անձնավորություն, ում անունը միայն ահ ու սարսափ էր առաջացնում շատերի մոտ: Անունն այդ լեգենդ դարձավ. նրա կենսագրության մասին տասնյակ գրքեր, թիվ ու հաշիվ չունեցող լրագրողական հոդվածներ հրապարակվեցին: Անսովոր չվերթի ողջ ընթացքում նա խաղաղ զրուցում էր որոշ ուղևորների հետ, գիրք էր կարդում: Զրահապատ միկրոավտոբուսն ու հատուկ ջոկատայինների մի ամբողջ խումբ համբերատար սպասում էին անցատեղիի մոտ: Նիհար և կարճահասակ 64-ամյա մարդուն ակնթարթորեն շրջափակում են տասնյակ հատուկ ջոկատայիններ՝ դիմակներով և հրացաններով զինված: Ձեռնաշղթաները ձերբակալվածից չեն հանվում: Ձեռքում նրա միայն գիրքն էր, որը նա ամուր բռնել և բաց չէր թողնում: Զրահապատված FORD-ը տեղից շարժվեց և սահուն ընթացավ դեպի «Մատրոսկայա տիշինա» կալանավայր: Այդ առավոտյան Մոսկվա վերադարձավ ռուսական քրեական աշխարհի «օրենքով գողերից» Վյաչեսլավ Իվանկովը՝ ռուսական քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Յապոնչիկը: «Մտերիմներս, ընկերներս ասում էին ինձ՝ ինչո՞ւ ես վերադառնում, ի՞նչ ունես այնտեղ: Այդքան տանջվեցիր, կորցրիր»,- կալանավայրում այսպես է արտահայտվել «գողը»: Յապոնչիկի հետ կապված մեծագույն հանելուկն այն էր, թե ինչու նա վերադարձավ Ռուսաստան. կարող էր Միացյալ Նահանգներում մնալ՝ էմիգրանտների համար նախատեսված կալանավայրում, ապա՝ մեկնել հեռու մի տեղ: Բայց նա վերադարձավ՝ իր հետ բերելով միայն մի գիրք, որը մի կողմ նետեց ինքը՝ «Մատրոսկայա տիշինա» կալանավայրի դարպասների մոտ: Վյաչեսլավ Իվանկովը՝ նույն ինքը Յապոնչիկը, նույն ինքը՝ պապը, կարդում էր պատմական ակնարկ: Գիրքը կոչվում էր «Царь славян» (Սլավոնացիների արքան): 

Մտածելու տեղիք տվող ինֆորմացիա

Վյաչեսլավ Իվանկով՝ «Յապոնչիկ» մականունով, ծնված 1940-ականներին, «օրենքով գող»՝ թագադրված 1974 թվականին «Բուտիրսկայա» կալանավայրում, Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ սլավոնական քրեական աշխարհի պարագլուխ: ԱՄՆ ՀԴԲ-ն Իվանկովին համարում է ռուսական մաֆիայի պարագլուխը ողջ աշխարհում: ՆԳՆ-ի տվյալներով՝ «օրենքով գողը» վերջին 30 տարիներին խուլիգանությունից «գողականներ» ուղին է անցել «Մոնղոլ» մականվամբ: Դատապարտվել է 4 անգամ: Ամբողջ կյանքի ընթացքում մեկ հեռուստատեսային հարցազրույց է տվել: «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում կազմակերպված հանցավոր արարք: Դժվարանում եմ բացատրել. մասնագետ չեմ»,- ասել է «գողերի» կնքահայրը: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 312 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...