Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ընկույզով իտալական տորթ
 
 


   
Ինչ է անհրաժեշտ

Խմորի համար 
300 գ մաքրած ընկույզ
8 ձվի սպիտակուց
300 գ շաքարավազ
2 թեյի գդալ ալյուր
Միջուկի համար 
400 մլ 35% յուղայնությամբ սերուցք
150 գ սև շոկոլադ

Չափաբաժին 12
Պատրաստման ժամանակը 1 ժամ 15 րոպե



Ինչպես պատրաստել

1.    Ընկույզը շատ մանր կտրտել։ Սպիտակուցը հարիչով հարել՝ աստիճանաբար լցնելով շաքարավազը։ Ավելացնել մանրացրած ընկույզը և ալյուրը։ Խառնել մինչև միատարր դառնալը։

2.    Ջեռոցը տաքացնել մինչև 220°С։  Յուղաթղթից տապակի չափսով 6 շրջան կտրել։ Մի շրջանը դնել կաղապարի մեջ, թեթևակի ալյուր ցանել։ Վրան բարակ շերտով տարածել ստացված զանգվածի 1/6-րդը։ Կաղապարը դնել ջեռոցը, թխել 5 րոպե, այնուհետև խմորն անմիջապես  կաղապարից զգուշորեն հանել։ Նույն կերպ թխել մյուս 5 շերտերը։ 

3.    100 գ շոկոլադը ոչ մեծ կտորներով կոտրել, հալեցնել ջրային բաղնիքում։ Հալված շոկոլադը քսել խմորի բոլոր շերտերին, բացի մեկից։ Թողնել, որ շերտերը սառչեն։

4.    Մնացած շոկոլադը քերել խոշոր քերիչով։ Սերուցքը հարել, 3-4 գդալ պահել, մնացածը խառնել քերած շոկոլադին։ 

5.    Սերուցքով և շոկոլադի քերուկով զանգվածը քսել շոկոլադապատ 5 շերտերին և շարել միմյանց վրա։
6.    Վրայից դնել շոկոլադ չքսած շերտը։ Տորթը պատել մնացած սերուցքով։

Վերջում զարդարել շոկոլադի քերուկով։    



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 544 | Տեգեր: իտալական, Ընկույզով, Տորթ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...