Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Խորոված բանջարեղեն
 
 
Загрузка...


Ավելի պարզ բան, քան այս ուտեստը պատրաստելը՝ դժվար է մտածել, սակայն ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է:

Միայն թե այս անմահական ուտեստը պատրաստելու համար մեկ կարեւոր պայման կա՝ դուք պետք է ունենաք «գրիլ-թավա»: Բարեբախտաբար, հիմա այսպիսի թավաներ վաճառում են ամենուր: Մի ափսոսացեք գումարը, գնեք այդ թավայից, եւ այն ձեզ սիրով եւ օգտակարությամբ կծառայի:

 

Անհրաժեշտ մթերքները

2-3 սմբուկ
2-3 դդմիկ
2-3 կարմիր պղպեղ
2-3 գլուխ սոխ
4-5 պճեղ սխտոր
1 մեծ կիտրոն
Ձիթապտղի յուղ
Բալզամիկ քացախ
Կանաչի
Աղ
Պղպեղ
Չորացրած ուրց

 

Պատրաստման եղանակը
Սմբուկը, դդմիկը, պղպեղը լավ լվացեք, հավասարաչափ կտրատեք՝ 0,5-1 սմ լայնությամբ: Սոխը մաքրեք եւ կտրատեք շրջանակաձեւ, սխտորը մաքրեք, մի կտրատեք: Կարելի է նաեւ սունկ ավելացնել այս բաղադրատոմսին, այդ դեպքում սունկն էլ երկայնակի շերտատեք:
Շատ լավ տաքացրած գրիլ թավայի վրա առանց որեւէ յուղի եւ ձեթի, չոր վիճակում շարեք կտրատած բանջարեղենները, մեկ-երկու րոպե հետո շուռ տվեք՝ հակառակ կողմից էլ խորովեք: Եթե ժամանակ եւ ցանկություն ունենաք՝ կարող եք գեղեցիկ վանդակներ ստանալ ձեր բանջարեղենի վրա՝ մեկ լայնքով, մեկ երկայնքով դնելով թավայի մեջ:
Վերցրեք խորը ափսե, արդեն պատրաստ բանջարեղենները լցրեք ափսեի մեջ, մինչեւ մյուսները կպատրաստվեն: Շերտ-շերտ աղ, պղպեղ, կտրատած կանաչի եւ ձիթապտղի յուղ լցրեք: Երբ ամբողջ բանջարեղենը խորովված կլինի, ավելացրեք կտրատած լիմոնը, լավ խառնեք, կրկին մի քիչ ձիթապտղի յուղ  եւ երկու-երեք ճաշի գդալ բալզամիկ քացախ ավելացրեք:

Այս ուտեստը ինչպես ինքն իրենով է չափազանց համեղ, այնպես էլ հրաշալի խավարտ կարող է լինել բիֆշտեքսի, խորոված ձկան, լանգետի համար: Իսկ մեկ օր անց այն է՛լ ավելի համեղ է լինում, եւ կարելի է մատուցել սեւ հացի վրա դրված:

Բարի ախորժակ:

Աղբյուրը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 115 | Տեգեր: խորոված, բանջարեղեն | - Վարկանիշ -: 0.0/0