RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Խնձորով և դարչինով ձիթաբլիթներ. բաղադրատոմս
 


 


   

Բաղադրությունը

Եգիպտացորենի ձեթ (ֆրիտյուրնիցայի համար), 1 ձու, աղ, 6 ճաշի գդալ հանքային ջուր (գազով), 4 ճաշի գդալ ալյուր, 2 ճաշի գդալ շաքարափոշի, 1 թեյի գդալ աղացած դարչին, 2 խնձոր։

Պատրաստման եղանակը

Նեղ տրամագծով խորը կաթսայի կամ ֆրիտյուրնիցայի մեջ մինչեւ կեսը ձեթ լցնել եւ դնել կրակի վրա կամ միացնել։ Թասի մեջ կոտրել ձուն, վրան աղ անել եւ հարել մինչև փրփրի։ Ավելացնել հանքային ջուրը, այնուհետեւ ալյուրը և լավ հարել, մինչեւ ստացվի համասեռ զանգված։

Ափսերի մեջ իրար խառնեք շաքարի փոշին և դարչինը։ Հեռացնել խնձորների կեղեւն ու կորիզային միջուկը եւ կտրել 5մմ հաստությամբ օղակներ։ Ամեն օղակը պատառաքաղի օգնությամբ թաթախել խմորի մեջ։ Երբ ձեթի ջերմաստիճանը կհասնի 190 աստիճանի եւ երբ խմորի կաթիլն ընկնելով ձեթի մեջ կսկսի տժտժալ, կարելի է սկսել տապակելը։ Ֆրիտյուրնիցայի մեջ օղակները տապակել չափաբաժիններով 1– 2 րոպե, քանի դեռ ձիթաբլիթները չեն կարմրել եւ վեր չեն բարձրացել։ Կարելի է շրջել որպեսզի մյուս կողմը ևս տապակվի։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 370 | Տեգեր: ձիթաբլիթներ., բաղադրատոմս, Խնձորով, Դարչինով | - Վարկանիշ -: 0.0/0