Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


ԽԻՆԿԱԼԻ. ինչպես անել, որ իդեալական ստացվի
 
 
Загрузка...


ԽԻՆԿԱԼԻ՝ Վրացական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խինկալի


ալյուր  3 սուրճի բաժակ
ջուր  1 թեյի բաժակ
ձու 1 հատ
աղ 
միջուկ
ոչխարի միս 300 գրամ
խոզի միս 200 գրամ
մսի արգանակ
սոխ 3 հատ
կծու կարմիր պղպեղ
սև պղպեղ
աղ
մաղադանոս
սամիթ

Ինչպես պատրաստել խինկալի

Ցանկության դեպքում խինկալու միջուկը կարելի է պատրաստել 3/4 ոչխարի և 1/4 տավարի մասի խառնուրդով: Միսը խոշոր կտորների վերածել, երկու անգամ աղալ սոխի հետ: Կարելի է նաև մանր կտրատել, չաղալ: 

Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի: Այդպես միջուկը հյութեղ է ստացվում: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին, խառնել խճողակը: 

Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել մեծ հարթ ափսեի վրա, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, մեկ ձու, աղ, պինդ խմոր հունցել: Կես ժամ թողնել` ծածկելով վրան: 

Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել մոտավորապես այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: 

Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել: Պատրաստի խինկալի եփել աղաջրի մեջ: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Հանել փայտե գդալով` աշխատելով չվնասել խմորը, որպեսզի միջի հյութը դուրս չգա: 

Մատուցել վրան սև պղպեղի ցանելով: Առանձին մատուցել մաղադանոս, համեմ, թարխուն: Խինկալին ուտում են ձեռքով` բռնելով խմորե «պոչից»:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (13.09.17) | Հեղինակ: mykitchen.am W
Դիտումներ: 134 | Տեգեր: Ինչպես, ստացվի, ԽԻՆԿԱԼԻ., անել, իդեալական, որ | - Վարկանիշ -: 0.0/0