Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ինչպես պատրաստել տնական վերմուտ
 
 


   yerevanresto.am

Խոսելով տնային բաղադրատոմսերի տրենդերի մասին՝ հիշվեց հրաշալի մի բաղադրատոմս, որով Դուք կարող եք զարմացնել և ընտանիքին, և հյուրերին, և, հատկապես, սիրեցյալին: Վերջի վերջո, վերմուտն ավելի շատ հարում է կանանց համար նախատեսված խմիչքներին: Ի դեպ՝ այն ճանաչված է բոլորի մոտ:

Ինչ վերաբերում է տնական վերմուտի ճանաչվածությանը, ապա այն հանգիստ կարելի է ներառել սպասված տրենդերի ցուցակի մեջ: Դեռևս 2012 թվականից Լոնդոնից մինչ Հռոմ տեղակայված ժամանակակից բարերում, տնական թրմերի նկատմամբ կտրուկ հետաքրքրության պատճառով սկսվեց վերմուտի մասսայական պատրաստումը: Իսկ ակունքները գալիս են 2000-ականներից, երբ Բարսելոնան ընդմիշտ դարձավ մոդայիկ, և բոլորը նկատեցին վերմուտերիաները, որոնք տասնամյակներ ճանաչում էին վայելում Կատալոնիայում և բացարձակ հայտնի չէին նրա սահմաններից դուրս: Բարսելոնայում վերմուտը վաճառում են տակառներով, շշերով և գավաթներով: Այն խմում են մեծ քանակությամբ տարվա ցանկացած եղանակին, ինչպես մեզ մոտ՝ գարեջուրը: 

Ծանոթություն խմիչքի հետ 

Վերմոուտները խմիչքների մի ողջ ընտանիք է, որոնցից շատերը Ձեզ հաստատ ծանոթ են: Իբրև կանոն՝ վերմուտը թնդեցված գինի է, որը թրմում են խոտերի և համեմունքների փնջերից, իսկ նրա հիմքում ընկած է ալպիական օշինդրը: Յոթանասուն տարվա ընթացքում վերմուտները ստվերում էին: Այս խմիչքն օգտագործվում էր իբրև հերթական կոկտեյլի բաղադրիչ, իսկ չոր այն օգտագործում էին միայն կանայք (ավելի հստակ՝ պառավները): 

 

Պատրաստում 

Ուրախ, դյուրին և, կարևորը, հնարավորինս մատչելի 700-800 մլ վերմուտ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 

1. Երկու-երեք բաժակ օղի: 

2. Մեկ շիշ չոր, ոչ թունդ գինի: Կարմիր և սպիտակ գինիներ ընտրելիս շատ մտածել հարկավոր չէ: Եթե որոշել եք պատրաստել դասական իտալական վերմուտը, պետք է վերցնել սպիտակը: Կատալոնյան վերմուտի պարագայում՝ կարմիր գինի: 

3. Դարչին, անանուխ, մշընկույզ, հիլ, զաֆրան, դափնու տերև, նարնջի կեղև, խնկունի, համեմ, անիսոն, սև պղպեղ և ցանկացած այլ բուրավետ, բայց ոչ թունդ համեմունքներ: 

4. 200 գրամ շաքարի փոշի: 

5. 3-5 գրամ օշինդր (կարելի ձեռք բերել դեղատներում): 

6. Վրան կարագ քսած նրբաթիթեղ: 

7. Թավա 

8. Աման, ուր հնարավոր կլինի լցնել այս ամենը 

9. Համբերություն: Ինչքան համբերատար լինեք, այնքան էլ քաղցր կլինի մրցանակը: Պատրաստման եղանակը 

10. Բոլոր համեմունքերը լցրեք ամանի մեջ և վրան ավելացրեք օղին: 

11. Թողնել թրմվի մեկ շաբաթ (լավ կլինի երկու)՝ պարբերաբար խառնելով և թափահարելով: 

12. Երբ թուրմը պատրաստ կլինի, բարձր կրակի վրա տաքացրեք շաքարի փոշին չորս ճաշի գդալ ջրի հետ միասին: 

13. Ստացված կարամելը շրջանաձև խառնեք, որ չկպչի, մինչ խտանալը և գեղեցիկ շագանակագույն ստանալը: 

14. Զգուշորեն լցրեք կարամելը կարագով քսած նրբաթիթեղի վրա: Թողեք պնդանա, դառնա կարամել և կոտրեք բազմաթիվ փոքրիկ կտորների: 

15. Ավելացրեք 200մլ Ձեր գինու շշից թավայի մեջ և դրեք դանդաղ կրակին: 

16. Գինու մեջ լցրեք կարամելի կտորները և խառնեք, մինչ լիակատար հալչելը: 

17. Հիմա մեկ ամանում խառնեք թավայի մեջի գինին շշի մեջ մնացած գինու հետ և ավելացրեք խոտերով թուրմը՝ աստիճանաբար խառնելով, որպեսզի վերահսկվի պնդությունը, դառնությունն ու բույրը: 

18. Մեկ շաբաթ սպասեք, տող պատրաստ մնա, և կարելի է հրավիրել հյուրերին: 

Ծանոթություն 

Երևի, մեկ շիշը բավական չէ, այնպես որ կարելի է միանգամից պատրաստել տասնյակ շշեր: Իսկ պահպանման համար հարմար է ցանկացած շիշ: Առավելևս, որ վերմուտի պահպանումը տնական պայմաններում ավելի երկար է սովորականից: 

Մնաց ճիշտ խմել 

Տնական վերմուտը կարելի է մատուցել ցանկացած գավաթներում: Կարևորը՝ շատ սառույց, ձիթապտուղ և փոքր-ինչ նարնջի կեղև: Վերմուտը համարվում է ապերիտիվ, թեև ավելի լավ է այն օգտագործել թեթև ընթրիքի ժամանակ: 

Ծանոթություն նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ վերմուտագործության վարպետ 

Թուրմը կարելի է պատրաստել ցանկացած համեմունքով, հետո խառնել իրար՝ ըստ Ձեր ճաշակի կաթոցիչով ավելացնելով գինու մեջ այս կամ այն բույրը ավելի ստույգ չափաբաժնի համար: Այդ պարագայում Դուք կկարգավորեք Ձեր խմիչքի համը:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: yerevanresto.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: yerevanresto.am
Դիտումներ: 35 | Տեգեր: տնական, Ինչպես, պատրաստել, վերմուտ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...