RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Թթվածքաճաշ դդմիկներից. հաճելի ու հեշտ պատրաստվող ուտեստ
 


 


   Yerevanresto

Բաղադրիչներ՝

Խոշոր լոլիկ- 1 հատ 
Խոշոր դդմիկ-1 հատ 
Կարտոֆիլի պյուրե կամ եփած բրինձ
Կոշտ պանիր 
Սխտոր Ձու - 2 հատ

Պատրաստման եղանակը՝

Պատահում է, երբ երեկվա ընթրիքից ավելանում է մի քանի գդալ կարտոֆիլի պյուրե կամ եփած բրինձ, որոնք, կարծես թե, այլևս պիտանի չեն: Առաջարկում ենք երեկվա խավարտի մնացորդները համեղ և հետաքրքիր օգտագործելու միջոց:

Դդմիկը կտրատել բարակ քառակուսի շերտերով, տապակել սխտորով և աղով յուղի մեջ: Տեղափոխել թավայի մեջ, վրան դնել խավարտի շերտ: Լոլիկը օղակաձև կտրատել և շարել վրան: Ուտեստը լցոնել ձվով և քերած պանրով: Պանիրը կարող եք ընտրել ինչպես հոլանդական, այնպես էլ հայկական, որը կփոխանցի թթվածքաճաշին հագեցած համ:

Տեղադրել տաքացած ջեռոցի մեջ և թխել շատ կարճ ժամանակ, քանի որ բացի ձվից բոլոր բաղադրիչները պատրաստ են: Ձվի եփելուն պես՝ ոտեստը կարելի է մատուցել: Կտրարտել օղակաձև լոլիկներին համապատասխան: Թթվածքաճաշը նուրբ է և թեթև, չեզոք համով, որը երբեք չի փչացնի հիմնական ճաշատեսակի համը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (17.04.18) | Հեղինակ: Yerevanresto
Դիտումներ: 239 | Տեգեր: Ու, Ուտեստ, դդմիկներից., հեշտ, Թթվածքաճաշ, հաճելի, պատրաստվող | - Վարկանիշ -: 0.0/0