Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Ինչպես պատրաստել սիրված «Թռչնի կաթը»՝ ճիշտ բաղադրատոմսով
 

 


   168.am

«Թռչնի կաթն» առաջին տորթն է, որի համար խորհրդային ժամանակաշրջանում տրվել է արտոնագիր և որը համաշխարհային ճանաչում է ստացել: Բաղադրատոմսի հեղինակն է Մոսկվայի «Պրահա» ռեստորանի քաղցրավենիքի արտադրամասի ղեկավար Վլադիմիր Գուրալնիկը:

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 491 կկալ
Սպիտակուցներ – 4 գ
Ճարպեր – 28.2 գ
Ածխաջրեր – 55.7 գ

Բաղադրիչներ

Շերտեր

1. Կարագ – 100 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Ալյուր – 140 գ
4. Ձու – 2 հատ

Սուֆլե

1. Ձվի սպիտակուց – 2 հատ
2. Շաքարավազ – 460 գ
3. Կիտրոնաթթու – 1/2 թ/գ
4. Ագար-ագար – 2 թ/գ (կամ ժելատին՝ 5 թ/գ)
5. Կարագ – 200 գ
6. Խտացրած կաթ – 100 գ
7. Վանիլին

Զարդարելու համար

1. Շոկոլադ – 75 գ
2. Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Շերտեր: Շաքարավազը հարել կարագի հետ:

2. Հերթով ավելացնել ձվերը, լավ հարել՝ մինչև պնդանալը:

3. Ավելացնել ալյուրը, խմոր հունցել:

4. Պատրաստի խմորը շրջանաձև քսել թխման համար նախատեսված թղթի վրա ապագա տորթի չափով և թխել 10 րոպե, 230 աստիճան ջեռոցում: Թխել նմանատիպ 2 շերտ:

5. Սառեցնել՝ առանց թղթերը հանելու: Տաք վիճակում եզրերն ուղղել և դարձնել այն կաղապարի չափով, որի մեջ պետք է հավաքվի տորթը:

6. Սուֆլե: Ագար-ագարը նախապես թրջել 150 գ ջրի մեջ: Ագար-ագարը ջրով դնել կրակի վրա, եփել՝ մինչև ագարի լրիվ հալվելը:

7. Եռացող ագարի մեջ լցնել շաքարավազը և անընդհատ խառնելով՝ սպասել, որ այն նորից եռա: Հենց եռա և փրփրի, նշանակում է՝ օշարակը պատրաստ է: Թողնել, որ մի փոքր սառչի:

8. Այդ ընթացքում փափուկ կարագին ավելացնել խտացրած կաթը, վանիլինը և լավ հարել:

9. Սառեցրած սպիտակուցները լավ հարել, ավելացնել կիտրոնաթթուն և նորից հարել:

10. Չդադարեցնելով հարելը՝ բարակ շիթով ավելացնել արդեն մի փոքր սառած օշարակը: Հարել՝ մինչև զանգվածը դառնա պինդ և խիտ: Ավելացնել կարագային զանգվածը:

11. Տորթի հավաքելը: Կաղապարի հատակը պատել թղթով, վրան դնել խմորի առաջին շերտը և լցնել սուֆլեի կեսը: Սուֆլեի վրա դնել երկրորդ շերտը և վրան լցնել մնացած սուֆլեն: Ուղղել և ժամով դնել սառնարանը:

12. Հալեցնել շոկոլադը կարագի հետ:

13. Հալեցրած շոկոլադը լցնել արդեն պատրաստի տորթի վրա: Թողնել սառչի և սկսել վրան «նկարելը»:




Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 10.07.17 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (10.07.17) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1438 | Տեգեր: բաղադրատոմսով, ՍԻՐՎԱԾ, Ինչպես, ճիշտ, «Թռչնի, պատրաստել, կաթը»՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...