Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Տորթ «Զեբր»
 

 


   


Բաղադրիչները՝

շաքարավազ – 200 գ,
կարագ կամ մարգարին – 200 գ,
ձու – 5 հատ,
թթվասեր – 500 գ, (10-15%)
ալյուր – 300-350 գ,
փխրեցուցիչ – 3 թ.գդ. կամ 1 թ.գդ.,
կակաո – 3-4 ճ.գդ.,
կրեմ.
թթվասեր – 400-500 գ,
շաքարավազ – 150 գ,
վանիլային շաքարավազ – 2 թ.գդ.,
գլազուր.
կարագ – 100 գ,
կաթ – 5 ճ.գդ.,
շաքարավազ – 6-7 ճ.գդ.,
կակաո – 5 ճ.գդ.

Պատրաստման եղանակը՝

Կարագը շաքարավազի հետ հարել: Ավելացնել նախ ձուն, խառնել, ապա ավելացնել թթվասերը: Լցնել ալյուրը և փխրեցուցրիչը: Ստացված ոչ պինդ խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառել կակաո: 

Տապակը յուղել: Տապակի կենտրոնում լցնել մեկ-երկու գդալ կակաոյով խմորից: Հետո մուգ խմորի վրա լցնել մեկ-երկու գդալ սպիտակ խմոր: Կրկին սպիտակի վրա մուգ խմոր լցնել: Այսպես շարունակել, մինչև խմորը վերջանա: Թխել երկու շերտ 180 աստիճան ջերմության ջեռոցում 30-35 րոպե: 

Կրեմ ստանալու համար խառնել թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարը: Կրեմը քսել տորթի վրա կամ կիսել, քսել նաև մեջտեղում: Այդպես կստացվի երկու կամ չորս շերտ: Գլազուր ստանալու համար կարագը հալեցնել, ավելացնել կաթ, շաքարավազ, կակաո: Եփել մինչև զանգվածի թանձրանալը: Գլազուրը քսել տորթի վրա: 
Կարելի է գլազուրի վրայից շաքարի փոշի ցանել և հալած շոկոլադով զարդարել:



Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 09.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (09.07.17)
Դիտումներ: 899 | Տեգեր: Տորթ, «Զեբր» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...