Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Տորթ Տղամարդու իդեալ
 
 
Загрузка...


Մեղրով տորթերը թերեւս ամենահամեղ թխվածքներից են, սակայն հաճախ դրանց պատրաստման համար հավելյալ բարդություններ են լինում՝ խմորը եփել, պահել գոլորշու վրա եւ այլն, եւ այլն… «Տղամարդու իդեալը» թերևս ամենահեշտ, սակայն շատ համեղ տարբերակ է, իսկ անունն էլ ստացել է հավանաբար բաղադրության մեջ զգալի քանակով ընկույզի և կոնյակի առկայության համար:
 

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար
Ձու-6-7 հատ
Շաքարավազ- 1 բաժակ
Կարագ- 150 գրամ
Մեղր- 4 ճաշի գդալ
Կոնյակ- 4 ճաշի գդալ
Աղացած ընկույզ- 1,5 բաժակ
Ալյուր- 1 բաժակ
Սոդա-1,5 թեյի գդալ
Լիմոնի հյութ կամ քացախ-1 ճաշի գդալ
 

Կրեմի համար

Խտացրած կաթ-2 տուփ
Կարագ-300 գրամ
Կոնյակ- 2 ճաշի գդալ

Զարդարելու համար
Ընկույզ- կես բաժակ
 

Պատրաստման եղանակը


Թույլ կարագը հարել շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով: Ապա ավելացնել կոնյակը եւ մեղրը, հարել, որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ ընկույզն ու ալյուրը, ինչպես նաեւ սոդան՝ վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած: Դառնում է բավականին թույլ խմոր՝ թթվասերի խտության:

Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ)՝ ձեր ջեռոցի թավայի չափսով: Խմորը բաժանեք նույնքան մասի եւ լցրեք թղթի կտորի վրա, ապա հավասար տարածեք թղթով մեկ:

 

Թխեք յուրաքանչյուր մասը 200 աստիճանով տաքացրած ջեռոցում՝ 7-8 րոպե՝ մինչեւ ոսկեգույն դառնա:

Թողեք շերտերը սառչեն: Այդ ընթացքում պատրաստեք կրեմը: Թույլ կարագը լավ հարեք եւ քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը: Վերջում ավելացրեք կոնյակը:
Երբ կրեմը պատրաստ լինի, իսկ խմորը՝ սառած, կարող եք հավաքել ձեր տորթը: Հարմար ափսեի կամ սկուտեղի վրա դրեք առաջին շերտը՝ հակառակ կողմով, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, վրան դրեք մյուս շերտը, լավ սեղմեք, նոր հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, ապա հաջորդ շերտը, կրկին լավ սեղմեք, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը եւ այդպես բոլոր շերտերը: Վերջին շերտին կրեմը քսելուց հետո վրան քերեք զարդարելու համար նախատեսված ընկույզը:

Աղբյուրը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 827 | Տեգեր: իդեալ, Տորթ, տղամարդու | - Վարկանիշ -: 0.0/0