RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Տորթ «Պոլենիցա». բաղադրատոմս
 


 


   

Ինչ է անհրաժեշտ

1 լիքը բաժակ ալյուր
250 գ մարգարին
5 ձու
400 գ 20% յուղայնությամբ թթվասեր
1 բաժակ շաքարի փոշի
1 պտղունց աղ
100 գ ծիրանի չիր
100 գ սալորաչիր
100 գ ընկույզ 

Չափաբաժին 12
Պատրաստման ժամանակը 4 ժամ 

Ինչպես պատրաստել

1.    Կաթսայի մեջ 1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել մարգարինը և խառնել։

2.    Երբ խառնուրդը եռա, լցնել աղը, ալյուրը, լավ խառնել մինչև միատարր զանգված ստացվի և, փայտե գդալով խառնելով, եփել 5 րոպե։

3.    Կրակից վերցնել, թողնել, որ սառչի։ Դեռևս գոլ վիճակում մեկ-մեկ ավելացնել ձվերը, անընդհատ հարիչով լավ խառնել և հետևել, որ խմորը շատ ջրիկ չստացվի։

4.    Տապակը ջրով ցողել և յուղաթղթով պատել։ Խմորը լցնել հրուշակի տոպրակի մեջ և 1,5 սմ տրամագծով գլխադիր հագցնելով՝ 15 սմ երկարությամբ ձողիկներ պատրաստել։ Դրանք 15 րոպե թխել 180-200°С տաքացրած ջեռոցում։ Ջեռոցն անջատել։ Դուռը բացել և թողնել 5 րոպե։ Թխված ձողիկները հանել և թողնել, որ սառչեն։ Սալորաչրի և ծիրանաչրի վրա տաք ջուր լցնել, մի քանի րոպեից հանել, չորացնել և շերտաձև կտրտել։ Ընկույզը խոշոր կտրտել։

5.    Կրեմ պատրաստելու համար մեծ թասի մեջ թթվասերը և շաքարավազը խառնել։

6.    Խմորի ձողիկները մեկ-մեկ թաթախել թթվասերով կրեմի մեջ և ափսեի մեջ դարսել՝ յուրաքանչյուր շերտի վրա լցնելով չրերն ու ընկույզը։ Տորթը սառնարանում թողնել 3 ժամ։  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 416 | Տեգեր: «Պոլենիցա»., Տորթ, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0