RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Տորթ «Կղզի». բաղադրատոմս
 


 


   

Ինչ է անհրաժեշտ

Խմորի համար 

1 լիքը բաժակ ալյուր
1 պտղունց աղ
1 պտղունց շաքարավազ
100 գ կարագ
6 դեղնուց
250 մլ ջուր

Կրեմի համար 

500 մլ կաթ
5 դեղնուց
100 գ շաքարավազ
1,5 ճաշի գդալ ալյուր
1,5 ճաշի գդալ օսլա
400 գ հատապտուղների խառնուրդ

Չափաբաժին 10
Պատրաստման ժամանակը 50 րոպե

Ինչպես պատրաստել

1.    Վերցնել թղթի մեծ կտոր, մեջտեղից ծալել։ Թղթի վրա լցնել ալյուրը։ Ջուրը լցնել թասի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը և կտրտած կարագը։ Ուժեղ կրակի վրա խառնելով՝ հասցնել եռման աստիճանի։

2.    Թղթի ծայրերը իրար վրա բերել և ծալքի միջով  ալյուրն աստիճանաբար լցնել զանգվածի վրա։ Փայտե գդալով խառնել այնքան, մինչև խմորը սկսի պատերից պոկվել։ Մոտավորապես 2 րոպեից կրակից վերցնել ։ 

3.    Շարունակելով խառնել՝ մեկ-մեկ ավելացնելով դեղնուցները։ 

4.    Խմորը լցնել հրուշակի տոպրակի մեջ և 25-30 սմ տրամագծով սպիրալաձև օղակներ սարքել։ 15 րոպեով դնել մինչև 180°С տաքացրած ջեռոցը։ Հանել և թողնել, որ սառչի։

5.    Պատրաստել կրեմը։ Դեղնուցները լցնել թասի մեջ և լավ խառնել։ Ավելացնել մաղած ալյուրն ու օսլան, լավ խառնել։ Կաթը եռացնել մնացած շաքարավազի հետ։ Կաթի մոտավորապես 1/3-րդը լցնել դեղնուցի խառնուրդի վրա, խառնել և հետ լցնել մնացած կաթի մեջ։ Դնել մեղմ կրակին և, անընդհատ խառնելով, եփել մինչև զանգվածը խտանա։ Կրակից վերցնել և թողնել, որ սառչի։

6.    Հատապտուղները լվանալ, թողնել, որ ցամաքեն։ Խմորի երկու շերտերին կրեմ քսել, վրայից շարել հատապտուղները։ Երկու շերտերը դնել իրար վրա։  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 257 | Տեգեր: «Կղզի»., բաղադրատոմս, Տորթ | - Վարկանիշ -: 0.0/0