Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Թոքով Տորթ
 
 


   liloart.blogspot.com

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6 հոգու համար/

700գրամ լյարդ /սև թոք/
200գրամ կամ 3 մեծ գլուխ սոխ
3 հատիկ սխտոր
200գրամ կամ 5 հատ գազար
5 ձու /որից 3-ը ձևավորման համար/
100 գրամ կաթ կամ կաթի սեր
100 գրամ կամ 0.5 բաժակ ալյուր
250 գրամ մայոնեզ
աղ և սև պղպեղ


1.  Առաջին հերթին աղացեք միսը:

 2. Այնուհետև ավելացրեք աղն ու պղպեղը, 2 ձու, կաթը կամ սերը և ալյուրը, այս բոլորը լավ խառնեք իրար, որ ստացվի միատարր զանգված:

3. Սոխը կտրատեք ու լցնելով թավայի մեջ դրեք կրակին,
 ավելացրեք քերած գազարն ու ճզմած սխտորը և  տապակեք 5-7 րոպե:


 4. Մսի զանգվածի մի մասը բարակ շերտով լցրեք ձեթած թավայի մեջ /իմը 18սմ տրամագծով թավա է/ ու 5 րոպեի չափով ամեն երեսը կարմրացրեք: Այս շերտի շուռ տալու համար շինձ օգնեց մեծ թավայի չափի ափսեն:

Ես դատարկում էի ափսեի վրա, ապա ափսեն շուռ տալիս թավայի մեջ` հակառակ ուղղությամբ:


5. Այս ընթացքում 3 ձվերը եփեք 7-10 րոպե, որպեսզի ստացվի պինդ ձու ու անցկացրեք քերիչով:

6. Ինձ մոտ ստացվեց 4 շերտ, շերտի վրա քսում եք մայոնեզ տորթի կրեմի նման:

7. Այնուհետև գազարով զանգվածը ու նորից վրան դրեք հաջորդ շերտը: Այդպես մինչև վերջ քսելուց ու դասավորելուց հետո, մայոնեզով պատեք մեր տորթի երեսն ու կողքերը ու այնուհետև վրան ձևավորեք ձվով: Կարող եք վրայի ձևավորմանը տալ այլ լուծում, ինչպես արդեն դուք կցանկանաք: Այն շատ համեղ է սառը վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 14.05.17 | Հեղինակ: liloart.blogspot.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (14.05.17) | Հեղինակ: liloart.blogspot.com
Դիտումներ: 551 | Տեգեր: Տորթ, Թոքով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...