RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Թոփ-5 քաղցրավենիք, որոնք չեն վնասում կազմվածքին
 


 


   

Եթե ավելորդ կիլոգրամների դեմ պայքար ես մղում և զրկում ես քեզ քաղցրավենիքից, բայց առանց համեղ խորտիկների կյանքդ մռայլ ու գունազուրկ է դառնում, ապա քեզ համար լավ նորություն ունենք: Կան քաղցրավենիքներ, որոնցով կարող ես քեզ ժամանակ առ ժամանակ երես տալ, քանի որ դրանց չափավոր օգտագործումը ոչ միայն չի գիրացնի, այլև լավ ազդեցություն կգործի օրգանիզմիդ վրա:

Շոկոլադ

Շոկոլադը բնական հակադեպրեսանտ է: Դրա օգտագործումը նպաստում է էնդորֆինների` երջանկության հորմոնի արտադրմանը: Հանգստացնող էֆեկտով շոկոլադը զիջում է միայն պաղպաղակին, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս շոկոլադը սննդակարդ մտցնել այն մարդկանց, ովքեր մտավոր աշխատանք են կատարում և հաճախ են սթրես տանում: Շոկոլադն օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի համար. այն մաքրում է անոթները և հեռացնում է խոլեստերինային կուտակումները: Կարևորը չափը չանցնես. շոկոլադ կարելի է ուտել ոչ հաճախ, քան շաբաթական երկու անգամ, 50 գրամով, այն էլ միայն սև:

Մեղր

Բնության այս հրաշքը պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը: Մեղրում պարունակվող ածխաջրերն արագ են յուրացվում` միանգամից լիցքավորելով մեզ էներգիայով: Բայց կրկին պետք չի չափն անցնել: Բավարար է առավոտյան 1 թեյի գդալ մեղրն ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնել մեկ բաժակ տաք ջրի հետ:

Չորացրած մրգեր

Ի տարբերություն չրերի` չորացրած մրգերը քաղցրեցուցիչներ չեն պարունակում, բացի այդ` դրանցում պահպանվել է վիտամինների և միկրոէլեմենտների բալանսը: Օրինակ ծիրանի հինգ կտորն պարունակում է կալցիումի և երկաթի օրական նորման: Բացի այդ` չորացրած մրգերը հիանալի կերպով զսպում են ախորժակը:

Պաղպաղակ

Իսկական պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը ոչ միայն ամրապնդում է եղունգները, այլև նպաստում է նիհարելուն: Կալցիումը խոչընդոտում է ճարպի կուտակմանը: Անգամ եթե խստորեն հետևում ես կառուցվածքիդ, երբեմն քեզ կարող ես թույլ տալ պաղպաղակ ուտել:

Մարմելադ

Այս աղանդերն անվանում են «քիչ կալորիականությամբ կոնֆետ»: Մարմելադի արտադրության ժամանակ օգտագործում են ժելատին, պեկտին և ագար, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են մղվում թունավոր նյութերն ու տոկսինները, իջնում է արյան մեջ խոլեստերինի մակարդան ու կարգավորվում է նյութափոխանակությունը: Բացի այդ մարմելադը հիանալի հակադեպրեսանտ է:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.18)
Դիտումներ: 81 | Տեգեր: վնասում, թոփ-5, չեն, կազմվածքին, քաղցրավենիք, որոնք | - Վարկանիշ -: 0.0/0