Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Տապակած սունկ
 
 


   

Պատրաստման եղանակը`

Սունկը մաքրել, լավ լվանալ, աղ անել, խաշել, քամել, կտրել 2-3 սմ կտորներով, յուրաքանչյուր կտորը պատառաքղով թաթախել հարած ձվի մեջ և տապակել ֆրիտյուրիմ մեջ: Երբ սնկերը բարձրանան յուղի երեսին, վրան կիտրոնի հյութ լցնել և մատուցել:

Պարունակություն`

150 գ. սնկի համար վերցնել 2 ձու, 20 գ. յուղ, աղ, կիտրոն ըստ ճաշակի:


ՏԱՊԱԿԱԾ ՍՈՒՆԿ ՊԱՆՐՈՎ

Բաղադրությունը:

0.5 կգ շամպինիոն տեսակի սունկ
100 գ հոլանդական պանիր
50գ կարագ
աղ
պղպեղ

Պատրաստման եղանակը: 

Վերցնել Շամպինիոն տեսակի սունկը, լվանալ, կտրատել կամ թողնել ամբողջական, սակայն պետք է առանձնացնել պոչի հատվածը: Ապակե տարրան տաքացնել ջեռոցում, հետո լցնել կարագը և տարածելով հալեցնել: Այնուհետև սունկը տեղադրել կարագով պատված տարրայի մեջ, որ տապակվի: Սնկի գույնը փոխվելուց անմիջապես հետո վրան շերտերով լցնել հոլանդական պանիրը և տեղադրել ջեռոցում: Մի քանի րոպե ջեռոցում պահելուց հետո հանել և մատուցել:


Սոխով տապակած սունկ

Այն կարելի է շատ արագ պատրաստել:

Անհրաժեշտ են (4 բաժնի համար).

թարմ սունկ` 500 կգ,

գլուխ սոխ` 1 հատ,

ձեթ` 3 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը.

1. Մաքրեք և լվացեք սունկը, շոգեխաշեք, մանր կտրատեք, ապա տապակեք ձեթի մեջ:

2. Վրան ավելացրեք նախապես տապակած սոխը:

3. Մինչև մատուցելը զարդարեք մաղադանոսով կամ սամիթով: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել տապակած կարտոֆիլ: Բարի ախորժակ:


 



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 22.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (22.09.16)
Դիտումներ: 1505 | Տեգեր: սունկ, Տապակած | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...