Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Տապակած պանիրի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   

Բաղադրությունը 

սուլուգունի՝ 750գր
սպիտակ պաքսիմատ՝ 1 բաժակ
պինդ պանիր՝ 30գր
կարմիր պղպեղ՝ 1թ/գդ
աղացած չիլի 1/4թ/գդ՝ ըստ ճաշակի
աղ՝ 1թ/գդ
ձու՝ 2 հատ
ալյուր՝ 2ճ/գդ
բուսայուղ


Պատրաստման եղանակը

Սուլուգունի պանիրը կտրատում ենք եռանկյունաձև կամ Ձեր ցանկացած չափի և ձևի:
30գր չոր պանիրն անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում համեմունքները, աղը և պաքսիմատը: Լավ խառնում ենք ստացված զանգվածը:
Ձուն թեթևակի հարում ենք 2 պտղունց աղի հետ:
Պանիրը գլորում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո ձվի, ապա պաքսիմատի մեջ:
Թավայի մեջ լցնում ենք մինչև 1սմ բարձրության բուսայուղ և դնում միջինից բարձր կրակի վրա: Տապակում ենք պանրի կտորները 2 կողմից մինչև դրանց ոսկեգույն դառնալը:
Պանիրը երկար տապակել չի կարելի. հակառակ դեպքում այն կհալչի կամ շատ բուսայուղ կներծծի:
Տապակված պանիրները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ յուղից:
Նախուտեստը կարելի է մատուցել սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2ճ/գդ թթվասերը, 2ճ/գդ մայոնեզը և քերիչով անցկացրած 1 հատ վարունգը:




Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 10.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (10.07.17)
Դիտումներ: 597 | Տեգեր: բաղադրատոմսը, պանիրի, Տապակած, պատրաստման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...