Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ծովամթերքով տալյատելե
 
 


   aravot.am

Թարմ ծովամթերք Հայաստանում գտնելը բարդ է, գտնելու դեպքում էլ՝ բավականին թանկ, սակայն սառեցրած ծովամթերքը մատչելի է, եւ որակական հատկանիշներով այնքան էլ չի զիջում թարմին: Ինչպես ասում են՝ «չեղած տեղից խեցգետինն էլ ձուկ է»: Պատրաստման եղանակը երկու դեպքում էլ, ըստ էության նույնն է, արդյունքը՝ հրաշալի:
 

Անհրաժեշտ մթերքները

Խառը ծովամթերք (կարելի է վերցնել նաեւ կոնկրետ մի տեսակի, որը հավանում եք, օրինակ՝ միայն ծովախեցիներ կամ մանրախեցգետիններ, գուցե՝ ութոտնուկներ)- 250-300 գրամ

Տալյատելե (իտալական լայն լապշա, կարող եք փոխարինել նաեւ սպագետիով կամ այլ տեսակի մակարոնեղենով)- 500 գրամ

Սխտոր- 3-4 պճեղ

Բուսական յուղ- 4 ճաշի գդալ (ցանկալի է՝ ձիթապտղի յուղ)

Կարագ- 50 գրամ

Կծու թարմ պղպեղ- 1 հատ

Մաղադանոս- 1 կապ

Սպիտակ գինի-100 գրամ

Լոլիկ- 5-6 հատ (ձմռանը ավելի լավ է վերցնել սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ, որի համը շատ ավելի լավն է, քան ձմեռային թարմ լոլիկներինը)


Պատրաստման եղանակը

Մեծ կաթսայի մեջ լցրեք 3-4 լիտր ջուր, դրեք կրակին, երբ եռա, ավելացրեք 1 ճաշի գդալ աղ եւ տալյատելեն: Քանի որ ծովամթերքով թանձրուկը եփվում է ճիշտ այնքան ժամանակում, որքան պետք է մի կաթսա ջուրը տաքանալու, ապա՝ տալյատելեին եփվելու համար, կաթսան կրակին դնելու հետ միաժամանակ տաքացրեք նաեւ մեծ թավա: Լավ տաքացրած թավայի մեջ լցրեք ձիթայուղն ու կարագը, հենց հալվի ավելացրեք մանր կտրատած սխտորը եւ կծու պղպեղը: Եթե թարմ չիլի չունեք, վերցրեք աղացածը: Ապա ավելացրեք մաղադանոսի կեսը՝ պոչերի հատվածը: Եթե ծովամթերքը թարմ է, անմիջապես ավելացրեք ծովամթերքը, եթե սառեցված է՝ սկզբում լոլիկները լցրեք, որից հետո՝ ծովամթերքը՝ հենց սառած վիճակում, առանց ապասառեցնելու: Մեկ-երկու րոպեում սառույցը կհալվի: Ավելացրեք սպիտակ գինին: Այս ամենը պետք է տեւի մի քանի րոպե, ոչ ավելի:

Տալյատելեն հիմնականում 6-7 րոպեում է եփվում, չթողնեք դրանից ավելի եփվի: Ընդհանրապես սովորություն դարձրեք մակարոնեղենը մատուցել «ալ դենտե»՝ ատամի տակ «կռթկռթացող» վիճակում, այդ տարբերակով այն չի վնասի ձեր ստամոքսը: Իսկ այս դեպքում, քանի որ այն պետք է նաեւ ծովամթերքի հետ 1-2 րոպե եփվի, ապա ջրի մեջ գցելուց ուղիղ 5 րոպե անց վերցրեք կրակից, ջուրը քամեք, եւ եթե ծովամթերքի թավան արդեն բոլոր բաղադրիչներով լցված է, տալյատելեն լցրեք թավայի մեջ եւ խառնեք, որ թանձրուկն ամբողջովին պատի տալյատելեն: 1 րոպե անց արդեն կարող եք մատուցել: Լցրեք խորն ամանի մեջ, վրան կտրատեք մնացած մաղադանոսը եւ մատուցեք: Անմահական համ ունի:

 

Բարի ախորժակ:







Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 32 | Տեգեր: տալյատելե, Ծովամթերքով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...