Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Սմբուկով, դդմիկով և լոլիկով շարովի Ռատատույ
 
 


   

Ամառային այս բանջարեղենների՝ սմբուկ-դդմիկ-լոլիկ-պղպեղ, խառնուրդը սիրված է գրեթե բոլոր ազգերի խոհանոցում: Ֆրանսիացիներն այդպիսի ուտեստն անվանում են «ռատատույ», իտալացիները՝ «կապոնատե», մենք՝ «աջապսանդալ»: Բաղադրիչները նույնն են, պատրաստման եղանակը՝ տարբեր: Ռատատույը պատրաստվում է ջեռոցում, կա ռատատույի պատրաստման ավելի քան 50 տարբերակ: Իմ առաջարկածը ամենապարզ տարբերակներից է:
 

 Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ-3 հատ

Դդմիկ-3 հատ

Լոլիկ- 3 հատ

Թարմ կանաչ կամ կարմիր պղպեղ- 1 հատ

Սոխ-1 հատ (պարտադիր չէ)

Սխտոր- 3-4 պճեղ

Աղ, պղպեղ- ըստ ճաշակի

Չորացրած կանաչիների խառնուրդ, ցանկալի է «պրովանսյան»՝ 1 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

Ցանկալի է, որ սմբուկներն ու դդմիկները լինեն միահավասար չափի, եթե հավասար չեն, ապա վերցրեք այն քանակով, որ կտորները հավասար լինեն: Օրինակ, եթե սմբուկը կրկնակի երկար է դդմիկից, ապա 2 սմբուկ եւ 4 դդմիկ վերցրեք: Կարեւորը, որ կտրատելուց հետո հավասար քանակի կտորներ լինեն:

Բանջարեղենը լվացեք: Սմբուկը կեղեւեք: Հերթով կտրատեք կլոր-կլոր կամ կիսալուսնաձեւ:

 

Ջեռոցի հրակայուն տարայի հատակը պատեք 1 ճաշի գդալ ձիթայուղով: Շարեք բանջարեղենը հերթականությամբ՝ մեկը մյուսին հենված՝ սմբուկ, դդմիկ, լոլիկ, թարմ պղպեղի շերտ, եթե սոխ ավելացնում եք՝ թարմ սոխի շերտ, ապա նորից՝ նույն հերթականությամբ: Եթե տարան կլոր է, կարող եք շարել շրջանաձեւ: Մանր կտրատած կամ մանր անցքերով քերիչով անցկացրած սխտորը լցրեք բանջարեղենի վրա: Չորացրած կանաչեղենը, աղ, պղպեղը նույնպես լցրեք բանջարեղենի վրա: Մնացած ձիթայուղով ցողեք բանջարեղենները եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

 

Կարելի է տոմատի թանձրահյութ լցնել բանջարեղենի վրա, սակայն առանց դրա էլ շատ համեղ է ստացվում:

Եփվում է 20-30 րոպե:

Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում՝ որպես մսի, ձկան, հավի խավարտ կամ ինքնուրույն ուտեստ, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ:



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 185 | Տեգեր: շարովի, Լոլիկով, Ռատատույ, սմբուկով, Դդմիկով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...