Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Սմբուկով աշտարակի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   aravot.am

Այս շատ համեղ եւ շատ ախորժելի տեսքով նախուտեստը կարող եք մատուցել ինչպես տոնական, այնպես էլ ամենօրյա սեղաններին, և, վստահեցնում ենք, անգամ սմբուկ չսիրող ձեր հյուրերը կգնահատեն դրա համը և տեսքը:
 

Անհրաժեշտ մթերքները

 

Սմբուկ- 2-3 հատ (ցանկալի է վերցնել առանց սերմերի, հնարավորինս հաստ սմբուկներ)
Արագ հալվող պանիր, օրինակ՝ մոցարելա, սուլուգունի, կամ որեւէ դեղին պանիր- 200 գրամ
Լոլիկ- 2 հատ, աշխատեք լոլիկը եւ սմբուկը ունենան նույն տրամագիծը
Սխտոր-1-2 պճեղ
Մայոնեզ կամ քամած մածուն- 1-2 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Կարագ-100 գրամ
Աղ եւ սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

Սմբուկը եւ լոլիկը լվանալ, կլոր-կլոր կտրատել: Պանիրը նույնպես կտրատել բարակ շերտերով:

Թավան տաքացնել, լցնել ձիթապտղի յուղն ու կարագը իրար հետ (բնականաբար, այս զույգը կարելի է փոխարինել պարզապես արեւածաղկի յուղով, սակայն այսպես շատ ավելի համեղ է ստացվում), բադրիջանները տապակել ոչ շատ բարձր կրակի վրա:

 

Այն ափսեն, որով մատուցելու եք նախուտեստը, պատրաստ պահեք: Տապակված սմբուկները հարկավոր է աշտարակաձեւ շարել՝ շերտերի արանքը պանրի շերտ դնելով:

 

Երբ տաք-տաք վիճակում դնում եք սմբուկը, վրան պանիրը, այն անմիջապես հալվում է եւ սոսնձում բադրիջանի շերտերն իրար: Եթե պանիրն անալի է, օրինակ, մոցարելա կամ սուլուգունի, կարող եք շերտերի արանքում նաեւ աղ անել, եթե ոչ՝ միայն պղպեղը բավական է:

«Աշտարակը» կառուցեք ձեր նախընտրած բարձրությամբ: Վերջին շերտի վրա դրեք լոլիկի մի շերտ, որի վրա լցրեք մի թեյի գդալ մայոնեզ կամ քամած մածուն՝ մեջը սխտոր ճզմած: Զարդարեք սամիթի կամ ռեհանի ճյուղով:

Եթե սմբուկները բարակ են, մի ափսեի մեջ կարող եք մի քանի «աշտարակ» կառուցել եւ այդպես մատուցել, իսկ եթե հաստ են, ինչպես իմ լուսանկարներում են, ապա մեկ աշտարակը բավական է, մատուցելու ժամանակ կտրատեք:

Բարի ախորժակ:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 32 | Տեգեր: բաղադրատոմսը, աշտարակի, սմբուկով, պատրաստման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...