Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Սմբուկով հովհարներ
 
 


   aravot.am

Սրանք, ըստ էության, երկու տարբեր ճաշատեսակներ են՝ պատրաստված նույն տեխնոլոգիայով, պարզապես` տարբեր լցոններով: Առաջինը զուտ բանջարեղենային լցոն է, երկրորդը՝ պանրով: Կարող եք պատրաստել ինչպես երկուսը միաժամանակ, այնպես էլ՝ միայն մեկը:
 

Անհրաժեշտ մթերքները 

Սմբուկ- 10-15 հատ (այսքան սմբուկը նախատեսված է երկու ճաշատեսակն էլ պատրաստելու համար)


 Բանջարեղենային լցոնի համար

Գլուխ սոխ (ցանկալի է կարմիր)- 3-4 հատ

Գազար-3 հատ

Կարմիր թարմ տաքդեղ- 2 հատ

Սխտոր-2-3 պճեղ

Կարմիր գինի- 100 գրամ

Համուքներ՝ աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, խմելի սունելի կամ քարրի

Լոլիկ-3-4 հատ

Թարմ կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ)

Ընկույզ- կես բաժակ

Բուսական յուղ- 1,5 բաժակ


Պանրով լցոնի համար

Որեւէ հեշտ հալվող պանիր՝ հոլանդական, չեդդեր, մոցարելլա կամ սուլուգունի- 100-150 գրամ

Լոլիկ-4-5 հատ


Պատրաստման եղանակը

Սմբուկները լվացեք, կեղեւեք: Գեղեցիկ տեսք ստանալու համար կարող եք շերտ առ շերտ կեղեւահանել:

Թավայի մեջ բավականաչափ բուսական յուղ լցրեք, որ մոտ 1 սմ հաստությամբ ծածկի թավան: Նկատի ունեցեք, որ սմբուկը պարզապես «խմում է» բուսական յուղը, եւ երբ այն առատ է լցված, ավելի քիչ է ներծծվում սմբուկի մեջ, քան քիչ-քիչ լցնելու դեպքում: Մինչ ձեթը լավ կտաքանա, սմբուկները հովհարաձեւ կտրտեք: Այսինքն՝ վերեւի հատվածից ճեղքեր արեք մինչեւ վզիկը, բայց ամբողջությամբ մի կտրեք: Պետք է հովհարաձեւ բացվի:

 

Լավ տաքացրած ձեթի մեջ սմբուկները տապակեք բոլոր կողմերից, ապա դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթից ազատվի:

Բանջարեղենային լցոնը պատրաստելու համար 4-5 ճաշի գդալ բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ: Մաքրած եւ շերտատած կարմիր գլուխ սոխը մոտ 2-3 րոպե տապակեք, ապա ավելացրեք սխտորը, քերած գազարը, կարմիր թարմ պղպեղը, շարունակեք մի քիչ էլ տապակել, ավելացրեք համեմուքները, ապա՝ գինին: Թողեք գինով շոգեխաշվի մոտ 10 րոպե եւ անջատեք: Ավելացրեք լավ լվացած, չորացրած եւ կտրատած թարմ կանաչին:

Երկու տարբեր հրակայուն ամանների մեջ, որոնք կարելի է դնել ջեռոցը, շարեք սմբուկները՝ բացված հովհարի տեսքով: Արանքներում լցրեք տապակած  բանջարեղենը: Լոլիկները շերտատեք: Բանջարեղենների վրա դրեք մեկական կտոր լոլիկ եւ լցրեք մեկական թեյի գդալ աղացած ընկույզ:

Մյուս տարայի մեջ դրված հովհարաձեւ սմբուկների արանքներում դրեք մեկական կտոր պանիր եւ լոլիկ:

Երկու տեսակի «հովհարներն» էլ եփեք նախապես 200 աստիճանով տաքացված ջեռոցում՝ մոտ 15-20 րոպե: Քանի որ երկու տարբերակում էլ բոլոր բաղադրամասերն, ըստ էության, եփված են, ջեռոցում դրանք ընդամենը պետք է միախառնվեն: Բանջարեղենային լցոնով հովհարների պատրաստվածության աստիճանը ստուգեք միջի թարմ լոլիկների տեսքով՝ պետք է մի թեթեւ թորշոմեն: Իսկ պանրով լցոնածները պատրաստ են, եթե պանիրը հալվել է:

 

Բարի ախորժակ:











Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 36 | Տեգեր: սմբուկով, հովհարներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...