Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Շուշվա «կոլոլակ»
 
 
Загрузка...


Պատրաստման եղանակը`

Տավարի մսի ետևի ոտքի փափուկ մասը անջատել ոսկորներից և ջլերից, մաքրել վրայի թաղանթն ու յուղը: Ոսկորներով արգանակ պատրաստել և քամել: Փափուկ միսը աղ անել և փայտե մուրճով ծեծել, հետո մսին ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ և շարունակել խփել այնքան, մինչև դառնա միատարր և ձգվող զանգված: Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ալյուր, կաթ, ձու, կոնյակ և նորից խփել: Երբ զանգվածը թուլանա, մեջը լցնել աղ, պղպեղ, մանր կտրատած կանաչի, խառնել և 20-30 րոպե դնել սառը տեղ: Դրանից հետո զանգվածից մեծ գնդեր պատրաստել, մեջը փոս անել, ըստ ճաշակի դնել սառը յուղ կամ մեկական ձու (ամբողջական խաշած) և նորից նախկին ձևը տալ: Քամած արգանակի կեսը լցնել կաթսայի մեջ, մեջը դնել կոլոլակը և եփել թույլ կրակի վրա: Կոլոլակի պատրաստի լինելը ստուգում են խոհարարական ասեղով. պատրաստի կոլոլակը ծակելիս սպիտակ հյութ է դուրս տալիս: Մնացած արգանակով պատրաստել բրնձով ապուր, մեջը լցնել սոխառած և թարխուն: Մատուցելուց 5 րոպե առաջ ապուրին ավելացնել հարած ձու և եփել: Կոլոլակի հետ առանձին մատուցել բրնձով ապուրը և հալած յուղ:

Պարունակություն`

1500 գ. տավարի մսի համար (4 բաժին) վերցնել 200 գ. հալած յուղ, 100 գ. գլուխ սոխ, 2 ձու, 12 գ. ալյուր, 80 գ. բրինձ, 50 գ. կաթ, 30 գ. կոնյակ, աղ, պղպեղ, թարխուն ըստ ճաշակի:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (31.10.16) | Հեղինակ: Navasardtours.com W
Դիտումներ: 910 | Տեգեր: «կոլոլակ», Շուշվա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...