Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Շոկոլադե տորթի բաղադրատոմս
 
 


   

Բաղադրիչներ՝ 

Ալյուր-250 գր. 

Սոդա-1,5 թ.գ. 

Աղ-1 թ.գ. 

Կակաո-55 գր. 

Շաքարավազ-300 գր. 

Հավկիթ-2 հատ 

Սերուցքային կարագ-60 գր. 

Ձիթայուղ-60 գր. 

Վանիլին-2 թ.գ. 

Կաթ-280 մլ 

Գինու քացախ-1 ճ.գ. 


Պատրաստման եղանակը՝ 

Խառնել իրար ալյուրը, սոդան, աղը, շաքարավազը և կակաոն: Թեթևակի խառնել հարիչով՝ նմանակելով արհեստավարժ խոհարարներին: Ավելացնել երկու հավկիթ, փափկած սերուցքային կարագ, ձիթայուղ, վանիլին, կաթ և գինու քացախ: Կարելի է օգտագործել ցանկացած այլ քացախ, որը Դուք օգտագործում եք աղցաններ պատրաստելիս (մինչև 6%): Քացախը ավելացնում են վերջում: Լավ հարել բաղադրիչները հարիչով: Սկզբից կհայտնվեն գնդիկներ, յուղալի հետքեր, սակայն 3-4 րոպե անց զանգվածը կդառնա միասեռ և փայլուն: Պատրաստում ենք տորթ 16 -20 սմ չափերով կաղապարի մեջ:

Կարևոր է հիշել, որ խմորի ծավալը կրկնապատկվում է, այդ պատճառով էլ տորթի ամանը հարկավոր է լցնել մինչև կեսը: Ամանը պատել կարագով: Ամանի տակը դնել մագաղաթյա թուղթ, որպեսզի հեշտությամբ հանել արդեն իսկ թխված խմորը: Թխել 175 աստիճան ջերմությամբ մոտավորապես 50-60 րոպե: Օգտագործել ցանկացած կրեմ: 








 



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 47 | Տեգեր: շոկոլադե, բաղադրատոմս, տորթի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...