Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Շերտավոր կարկանդակների պատրաստման բաղադրատոմսը
 
 


   aravot.am

Այս բաղադրատոմսի գաղափարն ինձ հուշել է Բելգիայում բնակվող մի հրաշալի հայկական ընտանիքի տանտիրուհի՝ տիկին Գոհարը: Նրա պատրաստած կարկանդակներն այնքան համեղ էին, որ որոշեցի ինքս էլ փորձել, առաջարկում եմ նաեւ ընթերցողներիս: Նշեմ միայն, որ ինձ թույլ եմ տվել մի փոքր իմպրովիզ անել՝ աշխատանքս ավելի հեշտացնելու համար:


Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 500 գրամ
Հավի կրծքամիս- 3 կտոր
Բանջարեղեն՝ ըստ սեզոնի եւ ըստ ձեր ճաշակի, օրինակ՝
Սոխ-1 գլուխ
Պրաս-1 ճյուղ (սա лук-порей-ն է, մեր սուպերմարկետներում որպես «բուլղարական սոխ» են վաճառում)
Սխտոր-3 պճեղ
Գազար-2 հատ
Կարմիր տաքդեղ- 2 հատ
Ազատքեղ (քարավուզ)-1 ճյուղ կամ եթե արմատն է՝ կես արմատ
Բրոկոլի-300-400 գրամ
Սունկ-300-400 գրամ
Սպիտակ սոուս (բեշամել)- 300 գրամ (պարտադիր չէ)
Ձիթապտղի յուղ-200 գրամ


Պատրաստման եղանակը

Շերտավոր խմորը գրտնակել ոչ շատ բարակ՝ մոտ 0,5 սմ հաստությամբ, եւ կտրատել խորանարդաձեւ կամ կլոր, ինչպես կամենաք: Վրան ձվի դեղնուց քսել եւ դնել 220-230 աստիճան տաքացրած ջեռոց: Մինչ խմորը կթխվի, պատրաստել լցոնը:

Ինչպես արդեն նշեցի՝ բանջարեղենը կարող եք վերցնել ըստ ձեր ճաշակի եւ ըստ սեզոնի, կարող եք հավ ընդհանրապես չանել, եթե ուզում եք բուսակերների համար պատրաստել, եւ այլն՝ իմպրովիզները թույլատրելի են: Ըստ բաղադրատոմսի՝ բոլոր բանջարեղենները (բնականաբար՝ նախապես լվացած, մաքրած եւ կտրատած) հարկավոր է առանձին-առանձին եւ շատ արագ տապակել «վոկ»-ի մեջ՝ չինական ուտեստների համար նախատեսված շատ խորը եւ ծանր թավայում: Սակայն ժամանակը տնտեսելու համար կարելի է նաեւ միասին բոլորը տապակել, բայց՝ չմոռանալով որոշակի հերթականություն պահպանել՝ սկզբում տապակելով ավելի երկար մշակման կարիք ունեցողները, ապա քիչ-քիչ ավելացնելով մյուսները: Ես, օրինակ, միշտ հետեւյալ հերթականությունն եմ պահպանում՝ սոխ, սխտոր, գազար, քարավուզ, պղպեղ, սունկ, բրոկոլիի ցողուն, բրոկոլիի գլուխ (նկատեմ, որ բրոկոլին պետք է եռացրած եւ աղ արած ջրի մեջ 1-2 րոպեով «վախեցնել»՝ եւ գույնը գեղեցիկ կպահպանի, եւ կփափկի, շատ երկար չթողնեք, որ չլխկի):

Առանձին տապակեք կամ ջեռոցում խորովեք նախապես աղով, պղպեղով եւ ձեր սիրած համեմունքներով համեմած հավի կրծքամիսը: Կարող եք նաեւ խաշել՝ եթե այդպես ավելի հարմար է: Կտրատեք եւ ավելացրեք բանջարեղենին: Այս էտապում կարելի է եւ սահմանափակվել, սակայն կարելի է նաեւ ավելացնել սպիտակ բեշամել սոուսը, որը պատրաստվում է այսպես. 2 գդալ ալյուրը բովել 50 գրամ կարագով, քիչ-քիչ եւ անընդհատ խառնելով ավելացնել եռացրած կաթը՝ 500-700 մլ, անջատել, երբ սկսեն պղպջակներ հայտնվել, ավելացնել մշկընկույզ (մուսկատի ընկույզ): Բեշամելի պատրաստման եղանակը՝ մանրամասնորեն՝ այստեղ:
Լցոնը կարող եք նախապես պատրաստել, եւ հենց շերտավոր խմորը դնեք ջեռոց՝ ընդամենը տաքացնել այն:

Երբ խմորը թխված եւ լավ բարձրացած կլինի՝ սուր դանակով կտրեք գլուխները, միջուկից լցրեք հիմքի վրա եւ ծածկեք խմորի կափարիչով: Մատուցեք տաք-տաք: Թեեւ սառը վիճակում էլ շատ համեղ է:

Բարի ախորժակ:










Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 11.07.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (11.07.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 444 | Տեգեր: բաղադրատոմսը, կարկանդակների, պատրաստման, շերտավոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...