RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Սալյամիով պիցցա. պատրաստման բաղադրատոմսը
 


 


   mykitchen

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալյամիով պիցցա

ալյուր 400 գրամ
ջուր 220 մլ
խմորիչ 0.5 թեյի գդալ
շաքարավազ 1 թեյի գդալ
աղ 1 թեյի գդալ
ձեթ 2 ճաշի գդալ

միջուկ

սալյամի 350 գրամ
շամպինիոն 300 գրամ
պանիր 300 գրամ
ձեթ 50 մլ
տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
շաքարավազ
կարմիր աղացած պղպեղ
աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2180դրամ,
իսկ կալորիականությունը ` 169 կկալ


Ինչպես պատրաստել սալյամիով պիցցա

Թասի մեջ 200 գրամ ալյուր և 2 ճաշի գդալ բուսայուղ լցնել, խառնել: Կես թեյի գդալ խմորիչը խառնել 220 գ ջրին, հետո լցնել ալյուրի վրա, խառնել, ավելացնել մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ: Հետո խառնել ևս 200 գ ալյուր, խմորը շատ պինդ չպետք է լինի:

Ծածկել սրբիչով, թողնել հանգստանա և ուռչի: Երշիկն ու ձիթապտուղները կտրտել, պանիրը քերել: Պատրաստել սոուսը. մի գդալ տոմատի մածուկը, սունկի մարինադի հյութը (մոտ 150 գ, այնքան, որ շատ ջրիկ չլինի), խառնել աղի, կարմիր պղպեղի, շաքարավազի հետ:

Խմորը բացել կես սմ հաստությամբ, դնել յուղած տապակի վրա, քսել սոուսը: Նախ շարել սալյամին, հետո` սունկը, վրան` ձիթապտուղները: Վրան քերած պանիր ցանել և դնել 200 աստիճան ջերմության ջեռոցը մոտ 20 րոպե:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (26.07.18) | Հեղինակ: mykitchen
Դիտումներ: 155 | Տեգեր: Սալյամիով, պատրաստման, պիցցա., բաղադրատոմսը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...