Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Տորթ Պավլովայի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   aravot.am

Այս թեթև, համեղ և գեղեցիկ քաղցրավենիքը պատրաստվել է նախորդ դարասկզբին՝ ի պատիվ բալետի լեգենդար ռուս պարուհի Աննա Պավլովայի: Աղանդերի հեղինակությունը վիճարկում են նորզելանդացիներն ու ավստրալացիները, սակայն «Պավլովայի» սիրահարների համար էական չէ, թե ո՞վ է հեղինակը, կարեւորը տորթն է:

Այս խմորեղենի հիմքն իրենից ներկայացնում է բեզե, վրան՝ հարած սերուցք, զարդարված հատապտուղներով եւ մրգերով: Այս տորթի մասին ընդունված է ասել՝ «այնքան թեթեւ եւ գեղեցիկ է, ինչպես մեծն Պավլովան»
 

Անհրաժեշտ մթերքները

Բեզեի համար

Ձվի սպիտակուց- 4 հատ

Շաքարավազ- 2 ճաշի գդալ

Սպիտակ քացախ (խնձորի կամ խաղողի)- 1 ճաշի գդալ

Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա- 2 ճաշի գդալ


Կրեմի համար

Բարձր յուղայնության (30- 35%) կաթնասեր- 200-300 գրամ

Շաքարի փոշի- 3-4 ճաշի գդալ

Վանիլի էքստրակտ-1 ճաշի գդալ (կարող եք վերցնել փոշի վանիլին)


Զարդարելու համար

Հատապտուղներ եւ արեւադարձային մրգեր (սա դասական պահանջն է, իսկ, թե կոնկրետ ի՞նչ միրգ եւ հատապտուղ կվերցնեք՝ ձեր ճաշակի հարցն է, կոնկրետ այս դեպքում ես օգտագործել եմ մեկ բաժակ ելակ, մեկ բանան եւ մեկ կիվի)


Պատրաստման եղանակը

 

Սպիտակուցը շատ լավ հարել, ավելացնել շաքարավազը, շարունակել հարել, ավելացնել քացախը եւ օսլան, կրկին հարել:

Ջեռոցը տաքացնել 150 աստիճան: Յուղաթղթի վրա մատիտով կլոր շրջան նկարել: Բեզեն զգուշությամբ տեղավորել այդ շրջանակի վրա, գդալով ձեւավորելով,որ նմանվի բալետի պարուհու կիսաշրջազգեստի: Եփել 40-50 րոպե:

Անջատելուց հետո թողնել սառչի ջեռոցի մեջ, միայն ամբողջովին սառչելուց հետո հանել ջեռոցից:

Կրեմի համար լավ հարել սերուցքը, ավելացնել շաքարի փոշին եւ վանիլի էքստրակտը, կրկին լավ հարել:

 

Մրգերը կտրատել հատապտուղների չափով: Կարելի է օգտագործել մորի, ազնվամորի, հապալաս, ելակ, մոշ, հաղարջ, կոկռոշ, ինչպես նաեւ՝ մանգո, կիվի, արքայախնձոր, բանան, եւ այլն: Դասական համադրության պահանջն է՝ հատապտուղ եւ արեւադարձային պտուղ:

Սառած բեզեի վրա լցնել հարած սերուցքը, զարդարել մրգերով եւ անմիջապես մատուցել: Եթե ձեր հյուրերը ուշ են գալու, կարող եք բեզեն նախապես պատրաստել, իսկ սերուցքը հարելն ու մրգերով զարդարելը թողնել ամենավերջին պահին:

Բարի ախորժակ:
 




Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 42 | Տեգեր: Տորթ, բաղադրատոմսը, պատրաստման, Պավլովայի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...