Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Ինչպես պատրաստել պասուց տոլմա
 
 


   

Անհրաժեշտ է`

  • թթու կաղամբ
  • 2 բաժակ կարմիր լոբի
  • 2 բաժակ սիսեռ
  • 2 բաժակ ոսպ
  • 2 բաժակ ձավար
  • 500 գրամ տոմատ
  • 500 գրամ բուսական յուղ
  • 500 գրամ սոխ
  • 1 փունջ մաղադանոս
  • 1 փունջ համեմ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`

Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:

Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:



Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 28.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (28.09.17)
Դիտումներ: 158 | Տեգեր: Ինչպես, պատրաստել, Տոլմա, պասուց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...