Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Նյույորքյան չիզքեյք
 
 


   aravot.am

Նրբահամ, բերանի մեջ հալվող քաղցրավենիք, որն իր յուրահատուկ համի շնորհիվ սիրվել է ողջ աշխարհում: Թվում է, թե այն չափազանց բարդ է պատրաստելը, սակայն փորձեք, եւ չեք զղջա:
 

Անհրաժեշտ մթերքները

Հիմքի համար

Չոր թխվածքաբլիթ- 150-200 գրամ (կախված ձեր թավայի չափսից, ինչպես նաեւ նրանից, թե որքա՞ն հաստ եք նախընտրում չիզքեյքի տակի խմորը)

Կարագ- 100-150 գրամ

Կրեմի համար

Սերուցքային պանիր (իրական բաղադրատոմսում նախատեսվում է «Ֆիլադելֆիա», սակայն կարելի է վերցնել ավելի մատչելի տարբերակները, միայն թե ոչ մի դեպքում չշփոթեք եւ հալած պանիր չվերցնեք)- 700-900 գրամ (ի դեպ, կարող եք զանգվածի ¼-ը՝, բայց ոչ ավելին, փոխարինել նուրբ, առանց գնդիկների, բարձր յուղայնությամբ կաթնաշոռով)

Շաքարավազ (ցանկալի է շաքարեղեգնից ստացված ոսկեգույն շաքարավազը)- 200 գրամ

Բարձր յուղայնությամբ (20% եւ ավելին) թթվասեր- 200 գրամ

Ձու- 3 հատ

Ձվի դեղնուց- 2 հատ

ալյուր- 2 ճաշի գդալ

Կիտրոն- 1 հատ

Վանիլի մզվածք -1 ճաշի գդալ (կարելի է փոխարինել մեկ տուփ փոշի վանիլինով)


Պատրաստման եղանակը

Չիզքեյքերը՝ սերուցքային պանրով պատրաստված քաղցրավենիքները, ընդհանրապես, լինում են եփված եւ հում: Տիրամիսուն, օրինակ, հում չիզքեյքի տեսակ է: Կաթնաշոռային եփուկները՝ «զապեկանկա», եփված չիզքեյքերի շարքին են պատկանում: Նյույորքյան չիզքեյքը նույնպես եփված չիզքեյքերից է, համարվում է լավագույններից մեկն աշխարհում: Այն մատուցվում է ինչպես առանց որեւէ հավելումների, այնպես էլ տարբեր մրգերի կամ հատապտուղների «թոփինգ»-ով: Դասական տարբերակներից մեկում «Նյու Յորք» չիզքեյքի վրա, պատրաստ լինելուն պես, քսում են թթվասերի, կիտրոնի հյութի եւ շաքարավազի խառնուրդ, ապա եւս մի քանի րոպեով դնում են ջեռոցը:

Սակայն ամենատարածվածը առանց հավելումների տարբերակն է:

Չոր թխվածքաբլիթը, որը կարող է լինել ինչպես ամենահասարակ «պեչենին», այնպես էլ՝ վարսակի փաթիլներով կամ շոկոլադի կտորներով թխվածքաբլիթ, լավ մանրացրեք: Դա կարող եք անել ինչպես խոհանոցային կոմբայնի օգնությամբ, այնպես էլ ավելի պարզ եղանակով՝ լցրեք ամուր տոպրակի մեջ եւ գրտնակով «ջարդեք», ապա փշրանքները գրտնակեք մի քանի անգամ, մինչեւ լավ մանրանան:

Կարագը հալեցրեք, ավելացրեք թխվածքաբլիթի փշրանքներին, լավ խառնեք:

Անջատվող եզրերով թավայի (разъемная форма) եզրերը կարագոտեք: Թավայի հատակին լցրեք կարագախառն փշրած թխվածքաբլիթը եւ լավ սեղմեք, որ դառնա ամուր խմորաշերտ: Դրեք 160 աստիճանով նախապես տաքացրած ջեռոցը՝ 10-12 րոպեով: Հանեք, թողեք սառչի, սակայն ջեռոցը մի անջատեք:

Այդ ընթացքում պատրաստեք կրեմը: Սերուցքային պանիրը, ալյուրը, թթվասերը, շաքարավազը լցրեք թասի մեջ եւ լավ խառնեք՝ մինչեւ միատարր զանգված դառնա: Ցանկալի է ձեռքով հարել, բայց եթե էլեկտրական հարիչ եք օգտագործում, ապա միայն ամենադանդաղ ռեժիմով հարեք: Ավելացրեք ձվերն ու դեղնուցները, վանիլը: Կիտրոնը քերեք քերիչի ամենամանր անցքերով, ավելացրեք կրեմին: Ավելացրեք նաեւ կիտրոնի հյութ՝ 2-3 ճաշի գդալ: Այս ամենը նորից լավ խառնեք:

Ջեռոցի թավան, որի մեջ արդեն եփված եւ սառած խմորն է, լավ փաթաթեք փայլաթիթեղով: Այդ թավան դրեք ավելի մեծ թավայի մեջ, որի հատակին մեկ-երկու բաժակ ջուր լցրեք: Ըստ էության, ջրային բաղնիք է ստացվում: Գոլորշին, որն այդ ջրի շնորհիվ, առաջանում է ջեռոցում, օգնում է չիզքեյքին համաչափ եփվել, չչորանալ: Պատրաստի կրեմը լցրեք խմորի վրա, եւ դրեք ջեռոցը, որը, հիշեցնեմ, 160 աստիճան տաք է:  15 րոպե անց ջեռոցի ջերմաստիճանն իջեցրեք մինչեւ 90-100 աստիճան, եւ թողեք եփվի մոտ մեկ ժամ: Ապա անջատեք ջեռոցը, սակայն մի հանեք թխվածքը: Երկու-երեք ժամ հետո, երբ ջեռոցն ու չիզքեյքն արդեն հովացած կլինեն, հանեք ջեռոցից:

Զգուշությամբ հանեք հիմնական թավան՝ ջրով լցված թավայի մեջից: Հեռացրեք փայլաթիթեղը, եւ չիզքեյքը դրեք սառնարան՝ առնվազն 3-4 ժամով: Սառնարանից հանելուց հետո բութ դանակով անցեք խմորի եզրերով, ապա հեռացրեք թավայի անջատվող եզրը: Տափակ դանակով զգուշությամբ առանձնացրեք խմորը նաեւ թավայի հատակից, դրեք մատուցարանի վրա: Կարող եք մատուցել հենց այդպես, սակայն կարող եք մատուցել նաեւ չիզքեյքի վրա որեւէ հատապտղի թանձրուկ քսելով:

Ես, օրինակ, այս անգամ հապալասի թանձրուկ էի պատրաստել: 200 գրամ սառեցրած հապալասը (կարող եք փոխարինել ցանկացած այլ թարմ կամ սառեցրած հատապտղով կամ կորիզահան բալով) 4 ճաշի գդալ շաքարավազի եւ 2 ճաշի գդալ ջրի հետ եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Առաջին իսկ պղպջակներն ի հայտ գալուն պես ավելացնել 2 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուրը՝ 1 ճաշի գդալ ջրով բացված: Եվս երկու րոպե եփվելուց հետո անջատել, թողնել լավ սառչի, լցնել պատրաստի չիզքեյքի վրա:

Բարի ախորժակ:







Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 45 | Տեգեր: Նյույորքյան, Չիզքեյք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...