Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Նրբաբլիթներով, ընկույզով այս տորթը անմահական համ ունի... բաղադրատոմս
 
 


   

Բաղադրիչներ

Խմորի համար՝
կարագ – 4ճ/գդ
բանան – 1 հատ
կաթ – 235մլ
ալյուր – 95գր
ձու – 4 հատ
շաքարավազ – 2ճ/գդ
վանիլին – 1/2թ/գդ
աղ – 1/2թ/գդ
դարչին – 1/2թ/գդ
մշկընկույզ (мускатный орех) – 1/2թ/գդ
մեխակ – 1 պտղունց(աղացած)
ձիթայուղ
Միջուկի համար՝
պանիր մասկարպոնե – 225գր
յոգուրտ դասական – 345գր
շաքարավազ – 65գր
վանիլին – 1/2թ/գդ
Վրան լցնելու համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ – 120մլ
շաքարավազ – 50գր
կարագ – 15գր
ընկույզ – 50գր
վանիլին – 1/2թ/գդ
աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Խմորի համար հարում ենք կարագը, բանանը, կաթը, ալյուրը, ձուն, շաքարավազը, վանիլինը, աղը, դարչինը, մկշընկույզն ու մեխակը: Ստացված ջրիկ խմորը լցնում ենք ամանի մեջ, փակում ցելոֆանով և տեղափոխում սառնարան 1 ժամով:

Պատում ենք ձիթայուղով տապակը, հանում ենք սառնարանից խմորը, հարում ենք և թխում նրբաբլիթներ:
Միջուկի համար հարում ենք մասկարպոնեն, յոգուրտը, շաքարավազն ու վանիլինը:
Քսում ենք կրեմը նրբաբլիթի վրա, ապա վրան դնում ենք հաջորդ նրբաբլիթը և կրկին քսում կրեմ:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև նրբաբլիթները վերջանան: Մնացած կրեմը քսում ենք նրբաբլիթներից տորթի վրա:

Հարում ենք սերուցքը, շաքարավազն ու կարագը, ստացված զանգվածը դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակն ու եփում ևս 10 րոպե:

Տաք զանգվածին ավելացնում ենք վանիլինը, կտրատված ընկույզն ու խառնում: Ապա լցնում ենք եփած սոուսը նրբաբլիթներից տորթի վրա, թողնում 1 ժամ որ սառչի և կարելի է մատուցել:

Ցանկության դեպքում  նրբաբլիթներից տորթի վրա կարելի է լցնել հալեցրած շոկոլադ կամ պարզապես քսել նուտելլա:



Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 10.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (10.07.17)
Դիտումներ: 669 | Տեգեր: անմահական, Այս, ՀԱՄ, Ընկույզով, տորթը, Նրբաբլիթներով, ունի..., բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...