Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Շերտավոր խմորով և նրբաբլիթներով կարկանդակ
 
 


   aravot.am

Այս կարկանդակը կարող է շատ ունիվերսալ լինել՝ ինչպես տոնական սեղանների համար գեղեցիկ և համեղ հյուրասիրություն, այնպես էլ՝ տոնական հնդկահավի կամ հավի կտորներից ազատվելու հրաշալի տարբերակ:
 

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 500 գրամ

Նրբաբլիթներ- 5-6 հատ

Սոխ- 1-2 գլուխ

Գազար- 1-2 հատ

Կարմիր կամ նարնջագույն թարմ պղպեղ-1 հատ

Բուսական յուղ- 4 ճաշի գդալ

Խառը կանաչի-4-5 ճյուղ

Համեմուքներ

Հավ կամ հնդկահավ- 400-500 գրամ

Կաթնասեր կամ թթվասեր- 400 գրամ

Սունկ (պարտադիր չէ)- 0,5 կգ

Բեշամել սոուս- մեկ բաժակ


Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստեք միջուկը: Կարող եք պատրաստել ինչպես մեկ տեսակի միջուկ՝ միայն հավով, այնպես էլ՝ երկու՝ մեկը հավով, մյուսը՝ սնկով:

Հավով (կամ հնդկահավով) միջուկի համար նախ սոխը եւ գազարը տապակեք բուսական յուղի մեջ, ապա ավելացրեք կտրատած հավը: Կարող եք օգտագործել նաեւ եփված կամ տապակած հավի կտորներ: Իսկ եթե հավը թարմ է, ապա մի քիչ տապակելուց հետո վրան կես բաժակ սպիտակ գինի կամ ուղղակի ջուր ավելացրեք, թողեք լավ եփվի: Վերջում ավելացրեք կաթնասերը:

Եթե պատրաստելու եք նաեւ սնկով միջուկ, հավի քանակը կարող եք կիսով չափ կրճատել: Սունկը պատրաստեք ճիշտ նույն եղանակով, ինչ հավը՝ բուսական յուղի մեջ տապակեք սոխն ու գազարը, ավելացրեք կտրատած սունկը, թողեք տապակվի, աղ ու պղպեղ ավելացրեք, նաեւ կես բաժակ կաթնասեր:

Այժմ կարող եք հավաքել կարկանդակը:

Շերտավոր խմորը գրտնակեք ոչ շատ բարակ, կտրեք համապատասխան ձեր թավայի: Եթե կլոր թավայի մեջ եք պատրաստելու, խմորը ավելի մեծ արեք, քան թավայի շրջագիծն է, դրեք թավայի մեջ, վրան լցրեք միջուկի կեսը (կամ, եթե երկու տեսակի միջուկ է՝ մի տեսակը): Ծածկեք նրբաբլիթների շերտով՝ երեք հատը կբավարարի: Վրան լցրեք մի քանի գդալ բեշամել սոուս (բեշամելի պատրաստման եղանակը՝ այստեղ ), ապա մյուս միջուկը, կրկին ծածկեք նրբաբլիթներով, վրան բեշամել, նորից միջուկը եւ ծածկեք շերտավոր խմորի մնացորդներից պատրաստված կտորներով՝ վանդակի, արեւի կամ ծաղկի ձեւով, վրան կաթ կամ ձվի դեղնուց քսեք եւ դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչեւ խմորը կարմրի:

Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 32 | Տեգեր: խմորով, Նրբաբլիթներով, շերտավոր, կարկանդակ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...