Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Տորթ Նուշիկ
 
 


   aravot.am

Այս տորթի մեջ այնքան նուշ կա, որ այլ անուն դժվարացա հորինել նրա համար, իսկ «Նուշիկը» շատ սազում է նշահամ, փխրուն եւ նուրբ այս տորթիկին:
 

Անհրաժեշտ մթերքները

 Կրեմի համար

Կաթ-250 գրամ

Ձվի դեղնուց- 2 հատ

Շաքարավազ- 1 բաժակ

Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա-2 ճաշի գդալ

Վանիլի ձողիկ-1 հատ (կարող եք փոխարինել վանիլի մզվածքով կամ փոշի վանիլինով)

Կարագ- 150 գրամ

Նշի ալյուր- 50 գրամ

Մանրացրած նշաբլիթ – 1-2 հատ

Նշի լիկյոր (ամարետո)- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)


 Խմորի համար

Ձու- 3 հատ

Ձվի սպիտակուց- 2 հատ

Շաքարավազ- 1 բաժակ

Կարագ- 200 գրամ

Սերուցք- 100 գրամ (կարող եք փոխարինել թթվասերով)

Տանձ- 1 հատ

Ալյուր-1 բաժակ

Աղ- ¼ թեյի գդալ

Սոդա- ½ թեյի գդալ

Նշի ալյուր – 100 գրամ

Զարդարելու համար

Մանրած նուշ- 2-3 ճաշի գդալ

Նշաբլիթներ ( կամ «ամարետի» թխվածքաբլիթներ)- ըստ ճաշակի


 Պատրաստման եղանակը

 

 Քանի որ եփովի կրեմ ենք օգտագործելու, սկզբից պատրաստենք կրեմը: Եթե ունեք վանիլի ձողիկ (կարող եք գտնել համեմուքների խանութներում կամ պատվիրել համացանցով), երկայնքով կիսեք եւ միջուկը` մանր, սեւ հատիկները դանակի բութ կողմով հանեք եւ լցրեք կաթսայի մեջ, որի մեջ գցեք նաեւ կիսված ձողիկը: Ավելացրեք կաթն ու շաքարավազը եւ դրեք թույլ կրակին: Պարբերաբար խառնեք, որ շաքարավազը լուծվի:

Առանձին կաթսայի մեջ լավ հարեք ձվի դեղնուցները եւ օսլան: Հենց կաթը հասնի եռման աստիճանին, շատ բարակ շիթով կաթն ավելացրեք հարած ձվի եւ օսլայի խառնուրդի վրա` անընդհատ խառնելով, որպեսզի ձուն չեփվի կաթի տաքությունից:

Ապա այս ողջ խառնուրդը կրկին դրեք շատ թույլ կրակի վրա: Պարբերաբար խառնեք, մինչեւ պնդանա: Կարող եք վանիլի ձողիկը հանել, լվանալ եւ դնել ձեր շաքարամանի մեջ` կունենաք վանիլի բնական բուրմունքով շաքարավազ:

Կրեմը դրեք սառչի, անցեք խմորի պատրաստմանը:

Կարագը հալեցրեք: Ձվի դեղնուցները հարեք շաքարավազի հետ, ապա ավելացրեք հալած կարագը, շարունակեք հարել: Առանձին ամանի մեջ հարեք սպիտակուցները: Մեկ այլ ամանի մեջ` սերուցքը:

Ձվի դեղնուցով խառնուրդին ավելացրեք ալյուրը, նշի ալյուրը (համեմուքների խանութներում վաճառվում է նշի ալյուր, բայց կարող եք պարզապես աղացած նուշ վերցնել) եւ սոդան: Տանձը լվացեք, մանր կտրատեք, ավելացրեք խմորին: Ավելացրեք լավ հարած սերուցքը, ապա` սպիտակուցը: Այս երկուսն ավելացնելիս` մի օգտագործեք էլեկտրական հարիչ, խառնեք փայտե կամ սիլիկոնե գդալով:

Ջեռոցի թավայի մեջ լցրեք խմորը ու դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Մոտ կես ժամից փայտիկի օգնությամբ ստուգեք խմորի պատրաստվածության աստիճանը: Եթե պատրաստ է` անջատեք, թողեք 10 րոպե ջեռոցում հանգստանա, ապա հանեք: Երբ ամբողջությամբ սառչի` մեջտեղից կիսեք:

Մինչ խմորը ջեռոցում եփվում է, շարունակեք պատրաստել կրեմը: Կարագը, որ նախատեսված էր կրեմի համար լավ հարեք, գդալ-գդալ ավելացրեք կաթնային խառնուրդը, որը պետք է ամբողջովին սառած լինի: Ավելացրեք նաեւ կրեմի համար նախատեսված նշի ալյուրը եւ նշի լիկյորը` ամարետոն:

Կրեմի կեսը քսեք շերտերից մեկին: Վրան մանրեք մեկ-երկու հատ նշաբլիթ (миндальное печенье): Դրեք հաջորդ շերտը: Սրա վրա էլ քսեք կրեմը, ապա կրեմապատեք եզրերը: Տորթը զարդարեք մանրած նշով եւ նշաբլիթներով:

Դրեք սառնարան` առնվազն 4-5 ժամով, իսկ ավելի լավ է` ամբողջ գիշեր: Առավոտյան վայելեք այս նրբահամ եւ անկրկնելի տորթը:

Բարի ախորժակ:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 68 | Տեգեր: Նուշիկ, Տորթ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...