Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Նեխուրով աղցան. բաղադրատոմս
 

 


   aravot

Նեխուրի տերեւները, ի տարբերություն ցողունների, ավելի սուր համ ունեն, և բոլորին չէ, որ դուր են գալիս: Սակայն այս աղցանի մեջ դրանց սուր համը գրեթե ամբողջությամբ կորչում է, և վայելելով շատ համեղ մի ուտեստ, միաժամանակ կստանաք բազմաթիվ օգտակար վիտամիններ և հանքանյութեր, որ կան նեխուրում:

Անհրաժեշտ մթերքները

Նեխուր-  1 կապ

Նուռ- 1 հատ

Ընկույզ- 0,5 բաժակ (կարող եք փոխարինել դդմի կամ արեւածաղիկի սերմերով)

Թթվասեր- 4-5 ճաշի գդալ

Սխտոր-1 պճեղ

Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք նեխուրն ու նուռը: Շատ-շատ մանր կտրատեք նեխուրի տերեւներն ու ցողունները: Ավելացրեք նռան հատիկները: Թթվասերի մեջ լցրեք ձիթայուղը, մանր կտրատած սխտորն ու ընկույզը, աղն ու պղպեղը, լավ խառնեք եւ ավելացրեք նեխուրին ու նռան հատիկներին: Լավ խառնեք եւ մատուցեք:

Ի դեպ, ստորեւ տեղադրված լուսանկարներում կարող եք տեսնել նուռը կտրելու շատ հարմար տարբերակ: Նուռը երկայնքով բաժանում եք երեք մասի` մեջտեղի հատվածը մի փոքր ավելի լայն, վերեւի եւ ներքեւ հատվածները` իրար հավասար: Ընդ որում` կտրում եք միայն կեղեւը, հատիկներին դանակ չի կպնում, դրանից հետո բաժանում եք մասերի: Այս կերպ կտրելու պարագայում նռան գրեթե ոչ մի հատիկ չի վնասվում, չի թափվում:


Բարի ախորժակ:



Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 30.05.18 | Հեղինակ: aravot

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (30.05.18) | Հեղինակ: aravot
Դիտումներ: 271 | Տեգեր: բաղադրատոմս, աղցան., Նեխուրով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...