RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

«Մերկ» տորթի բաղադրատոմսը
 


 


   

Բաղադրիչներ բիսկվիթի համար՝ 

Հավկիթ-4 հատ 

Ալյուր-150 գր. 

Մանր շաքարավազ-200 գր. 


Բաղադրիչներ կրեմի համար՝ 

Սառեցված կամ թարմ հատապտուղներ (կարելի է ազնվամորի)

Բնական սերուցք ոչ պակաս, քան 32 %յուղայնությամբ-300 գր. 

Մասկարպոնե-100 գր. 


Պատրաստման եղանակը՝ 

Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից: Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Հարել դեղնուցները կես շաքարավազի հետ մինչ սպիտակ գույն ստանալը և ծավալի ավելանալը: Խառնել իրար դեղնուցներն ու սպիտակուցները ներքևից վերև ձեռքի արագ շարժումներով: Շատ խառնել հարկավոր չէ, որպեսզի զանգվածը չկորցնի իր եթերային տեսքը: Ավելացնել մաղած ալյուրն ու մնացած սպիտակուցները: Կրկին խառնել ներքևից վերև արագ շարժումներով: Տորթի թավան պատել սերուցքային կարագով և ցանել վրան ալյուր: Խմորի 2/3 մասը լցնել ամանի մեջ և թխել մոտ 20 րոպե, ապա սառեցնել:

Մինչ բիսկվիթը սառչում է, հարկավոր է հարել սերուցքը և ավելացնել մասկարպոնե պանիրը: Երկուսն էլ պետք է սառը վիճակում լինեն: Բիսկվիթը բաժանել 2 մասի, ինչպես ցուցադրված է լուսանկարում: Հատապտուղները հարել բլենդերով: Եթե ցանկանում եք քաղցր լինի, ապա ավելացրեք օշարակ կամ շաքարի փոշի: Բիսկվիթի յուրաքանչյուր շերտ պետք է փափկեցնել այդ օշարակով: Հատապտղային զանգվածի վրա լցնել սերուցքային կրեմը և շարել մի քանի ամբողջական հատապտուղ: Նույն գործողությունը կրկնել բիսկվիթի բոլոր շերտերի հետ: Տորթը զարդարել հատապտուղներով, տերևներով կամ ծաղիկներով, կարելի է նաև ցանել շաքարի փոշի: 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 271 | Տեգեր: բաղադրատոմսը, «Մերկ», տորթի | - Վարկանիշ -: 0.0/0