Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Ինչպես պատրաստել Մեքսիկական աղցան
 

 


   aravot.am

Շատ հեշտ, մատչելի և յուրատիպ այս աղցանը նրանց համար է, ովքեր հոգնել են պարզապես ամառային աղցանից, սակայն չեն հոգնել լոլիկ-վարունգ համադրությունից:


Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ-3-4 հատ, կախված չափից
Վարունգ- 1 հատ
Ավոկադո-1 հատ
Կանաչ պղպեղ- 1 հատ
Կծու չիլի պղպեղ- 1 հատ
Կանաչ սոխ-4-5 ճյուղ 
Համեմ-10 ճյուղ
Թանձրուկի համար
Թթվասեր- 4 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ
Կիտրոնի հյութ- 0,5 կիտրոնի
Սեւ աղացած պղպեղ-0,5 թեյի գդալ
Աղ- ըստ ճաշակի
Քերած սխտոր- 1-2 պճեղ


Պատրաստման եղանակը

Բանջարեղենն ու կանաչին լվանալ, չորացնել: Լոլիկը, կանաչ պղպեղն ու վարունգը կտրատել խորանարդիկներով: Ավոկադոն՝ նույնպես: Ավոկադոյի վրա անմիջապես ցողել կիտրոնի հյութ, որպեսզի չսեւանա:

Կանաչին եւ սոխը մանր կտրատել: Չիլի պղպեղը մեջից կիսել, սերմերը հեռացնել, որպեսզի շատ կծու չլինի: Կտրատել մնացած բաղադրիչներից շատ ավելի փոքր չափով: Բանջարեղենի տեսականին եւ կանաչին լավ խառնել: Փոքր խորն ամանի մեջ լցնել թթվասերը, վրան՝ կիտրոնի մնացած հյութը, ձիթապտղի յուղը, աղն ու պղպեղը, քերած սխտորը: Լավ խառնել, լցնել բանջարեղենի վրա, լավ խառնել:

Բարի ախորժակ:






Տարածել...
 

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 17.07.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 1426 | Տեգեր: Ինչպես, պատրաստել, Աղցան, Մեքսիկական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...