Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


«Մեդալիոններ»-ի պատրաստման բաղադրատոմսը
 
 


   yerevanresto.am

Մեդալիոնները տարբեր են՝ տավարի և հորթի, խոզի և գառան մսից: Ըստ էության՝ մեդալիոնները ստեյքի տարատեսակ են՝ տուրնեդո (tournedos): Իրենցից ներկայացնում են +/-2 սմ հաստության սուկիի փոքրիկ կտորներ, որոնք կտրված են լայնքով և տապակված (կամ շոգեխաշված) թավայի մեջ կամ գրիլի վրա: Ենթադրում եմ, որ այդ մինի-ստեյքերը կոչվում են մեդալիոններ հենց իրենց ձևի համար, քանի որ նման են համանուն զարդերին: Բացի այդ, պատրաստելու համար օգտագործում են ամենաբարձր որակի միսը՝ սուկին: 
 

Բաղադրիչներ՝ 

տավարի սուկի՝ 150-210գր. մեկ չափաբաժնի համար, որը բաղկացած է երեք մեդալիոններից 

թարմ խնկունի՝ մեկ ճյուղ 

սխտոր՝ մեկ պճեղ 

150-210 գր. տավարի մսի մարինադի համար՝ 

Ձիթայուղ՝ 1, 1/2 ճ.գ. 

սոուս «Ուորչեստեր»՝ 1-2 թ.գ. 

գլուղ սոխ՝ 1 հատ 

Թարմ խնկունի՝ 1-2 ճյուղ 

չիլի պղպեղ «Թռչնակ»՝ 1/2 պատիճ 

փոքր-ինչ աղ, աղացած սև պղպեղ 

Սոուսի համար՝ 

կարմիր գինի՝ 3/4 բաժակ 

խտացված նռան հյութ «Նարշարաբ»՝ 3-4 ճ.գ. 

թարմ խնկունի՝ 1 ճյուղ 

գլուղ սոխ՝ 1-1/2 հատ 

աղ, աղացած սև պղպեղ 


Պատրաստման եղանակը՝ 

Տավարի կամ հորթի սուկին մաքրում ենք շերտերից և ավելորդություններից: Պետք է մնա մաքուր և գեղեցիկ սուկի: Մեդալիոնների համար առավելապես հարմար է այն հատվածը, որն ունի 7-8 սմ տրամագիծ: Ըստ իս՝ այդ դեպքում մեդալիոնները ստացվում են ոչ մեծ և կոկիկ: Կտրատում ենք փոքր կտորների լայնքով՝ մատի հաստությամբ (մոտավորապես +/- 2 սմ): Ըստ խոհարարական համարակալման՝ ափսեի մեջ ամեն ինչ պետք է լինի կենտ թվով: Մեկը քիչ է, հինգը՝ շատ, իսկ երեք մեդալիոնը կատարյալ տարբերակ է: 

Մեդալիոնները հարկավոր է մարինացնել: Այդ նպատակով ոչ խորը ափսեի մեջ լցնում ենք մի քանի բաղադրիչներ՝ աղ, պղպեղ, խնկունու տերևներ, կտրատած սոխ և չիլի: Վրան ավելացնում ենք «Ուորչեստեր» սոուսը և ձիթայուղը: Ապա վրան դնում ենք միսը, հետո կրկին՝ մնացած բաղադրիչները: Փոքր-ինչ տրորում ենք միսը, որպեսզի բաղադրիչները խառնվեն: Թողնում ենք զանգվածը մարինացվի 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանով: 

Հիմա կարող ենք պատրաստել խավարտը, օրինակ՝ կանաչ ծնեբեկը: 

Մեդալիոնները մարինացվելուց հետո անցնում ենք տապակելուն: Որպեսզի նրանք լավ պահպանեն իրենց կլոր ձևը, կարող ենք փայլաթիթեղից պատրաստել նույն հաստության և բավականաչափ երկարության շերտեր և փաթաթել դրանցով մեդալիոնները: Բացի այդ, մաքրում ենք միսը մարինադի մնացորդներից: 

Թավայի մեջ տաքացնում ենք մեկ ճ.գ. փոքր-ինչ ավել ձիթայուղ խնկունու տերևով և սխտորի պճեղով: Ստացվում է բուրավետ զանգված, որի մեջ պետք է տապակել միսը: Շարում ենք մեդալիոնները, տապակում ենք 2-3 րոպե մեկ կողմը, ապա շրջում մյուս կողմի վրա: Հիմա կարելի է աղել միսը: Կրկին տապակում ենք մոտ երեք րոպե: Հանում ենք մեդալիոնները թավայից, դնում ափսեի մեջ և թողնում, որ հանգստանա մատուցելուց առաջ: 

Այժմ պատրաստում ենք գինու և նռան սոուսը: Այն թավայի մեջ, որում տապակում էինք մեդալիոնները, լցնում ենք կարմիր գինին և նարշարաբը, խնկունին և մի քիչ սոխ: Կարելի է օգտագործել նաև մարինադի մնացորդներից (սոխ, խնկունի, չիլի): Ավելացնում ենք աղ և պղպեղ ըստ ճաշակի: Եռացնում ենք զանգվածն այնպես, որ յուղը հալչի, ավելորդ ջուրը գոլորշիանա, սոուսը խտանա և ստանա հագեցված, խտացված համ: 

Հենց սոուսը խտանա (որքան սառչի, այնքան կխտանա), հարկավոր է այն քամել և մատուցել մեդալիոնների հետ: Մեդալիոնները, բանջարեղենային խավարտը և սոուսը դնում ենք տաք ուտեստի վրա: 

Ահա և ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:







Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: yerevanresto.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: yerevanresto.am
Դիտումներ: 31 | Տեգեր: «Մեդալիոններ»-ի, բաղադրատոմսը, պատրաստման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...