RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Մանկական տորթեր. Ժպիտ
 


 


   mocak.am

Ինչ է հարկավոր

Խմոր
400 գր թթվասեր
200 գր կարագ
6 ձու
400 գր շաքարավազ
600 գր ալյուր
2 թեյի գդալ սոդա
Վանիլին

Կրեմ
1 տուփ խտացրած կաթ
200 գր կարագ
Վանիլին
Դեղին ու շագանակագույն գունավորիչներ

Ինչպես պատրաստել

Նախ միացրու ջեռոցը (180˚) և հետո միայն անցիր գործի: Կարագն ու շաքարավազը պետք է լավ հարել, հետո հերթականությամբ ավելացնել թթվասերը, ձուն, սոդան, ալյուրն ու վանիլինը: Ստացված խմորը դիր ջեռոցի մեջ ու եփիր  40-45 րոպե:

Հիմա կրեմի հերթն է. կարագը շատ լավ հարիր, ավելացրու խտացրած կաթը, վանիլինը և գունավորիչը:

Ինչպես ձևավորել

Կրեմը պետք է քսել և՛ խմորի միջից, և՛ դրսից: Իսկ վրան պետք է նկարել երկու աչուկ ու ժպիտ: Կարծում եմ ավելորդ է, բայց ամեն դեպքում հիշեցնեմ` ժպտա՛: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (27.07.18) | Հեղինակ: mocak.am
Դիտումներ: 180 | Տեգեր: տորթեր., Ժպիտ, մանկական | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...