Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց


Կոկոսով և տանձով փխրուն տորթ
 
 


   aravot.am

Այս թեթև և շատ համեղ տորթը անպայման կհավանեն ինչպես ձեր հարազատները, այնպես էլ հյուրերը:

Անհրաժեշտ մթերքները՝

Կարագ – 150 գր,
Շաքարավազ – 3 ճաշի գդալ,
Ձու – 3 հատ,
Կոկոսի փաթիլներ – 100 գր,
Ալյուր – 100 գրամ,
Սոդա – կես թեյի գդալ,
Տանձ – 1 խոշոր տանձ

Կրեմի համար՝
Կաթ – 500 մլ,
Օսլա – 2 ճաշի գդալ
Շաքարավազ – 100 գր                                                                                                                        
Դեղնուց- 1հատ
Լուծվող սուրճ – 1 թեյի գդալ
Կարագ – 150 գր
«Ռաֆայելո» կոնֆետներ– զարդարելու համար
Շոկոլադ – 50 գր


Պատրաստման եղանակը

Շաքարավազը լավ խառնել հարված կարագի հետ, հատիկ-հատիկ ավելացնել երեք ձվի դեղնուցները, ապա կոկոսի փաթիլները, մանր կտրատած տանձը, ալյուրն ու սոդան, լավ խառնել, ավելացնել առանձին հարած երեք ձվի սպիտակուցը, լցնել ջեռոցի թավայի մեջ, դնել 170 աստիճան տաքացած ջեռոցը:

Եփել, մինչեւ խմորը պատրաստ լինի, պատրաստվածությունը ստուգել փայտիկով:

Մինչեւ խմորը պատրաստ լինելը, եփեք կրեմը:

Օսլան լուծել մեկ բաժակ կաթի մեջ: Դեղնուցը լավ հարել շաքարավազի հետ: Մնացած կաթը  սուրճի հետ եռացնել, զգուշությամբ ավելացնել դեղնուցին՝ անընդհատ խառնելով, ապա, ավելացնել կաթի մեջ լուծված օսլան, դնել շատ մարմանդ կրակին եւ եփել մինչեւ կրեմը պնդանա: Դնելի մի կողմ՝ սառչելու: Երբ ամբողջովին սառչի, գդալ-գդալ ավելացնել շատ լավ հարած 150 գրամ կարագին: Ի դեպ, մի խորհուրդ: Ինչպես այս, այնպես էլ շատ այլ բաղադրատոմսերում, որտեղ օգտագործվում է միայն դեղնուցը, սպիտակուցի հարցը բաց է մնում: Այն կարող եք մեկ-երկու օր պահել սառնարանում՝ այլ բանի մեջ օգտագործելու համար: Սակայն եթե մտադիր չեք մոտ ժամանակներում օգտագործել, լցրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ եւ դրեք սառցախցիկ: Այդպես կարող է մինչեւ մեկ-երկու ամիս պահպանվել: Օգտագործելուց առաջ հանեք սառցախցիկից, թողեք հետ գա եւ օգտագործեք:

Երբ խմորն ամբողջովին սառչի, բաժանել 2 մասի, երկուսն էլ կրեմապատել, դնել իրար վրա, կրեմը քսել նաեւ եզրերին: Տորթը կարող եք զարդարել ինչպես կոկոսի փաթիլներով, հալեցրած շոկոլադով, այնպես էլ քերած շոկոլադով եւ «Ռաֆայելոյի» հատիկներով:

Բարի ախորժակ:





Տարածել...


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 64 | Տեգեր: Տորթ, տանձով, Կոկոսով, փխրուն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...