RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Կախարդական խոհանոց. Խորիզով գաթա
 


 


   

ԽՄՈՐ՝

Մոտ 300 գ ալյուրը մաղել, 250 գ կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել 1 հատ ձու, կես բաժակ մածուն, 1/4 թ. գդալ աղ, կես թ. գդալ սոդա և 1/3 թ. գդալ քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա:

ՄԻՋՈՒԿ՝

230 գ շաքարավազը 250 գ փափուկ կարագի հետ լավ տրորել, ավելացնել վանիլ, 230 գ ալյուր:
Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը:

Բարի ախորժակ



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (31.07.18)
Դիտումներ: 292 | Տեգեր: խոհանոց., գաթա, Խորիզով, կախարդական | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...