RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Խոհանոց

Կաթնաշոռով և ծիրանով տորթ. բաղադրատոմս
 


 


   

Ինչ է անհրաժեշտ

1 բաժակ ալյուր
125 գ կարագ
100 գ շաքարի փոշի
2 ձու
Կիտրոնի կեղևի քերուկ և 1 կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ յոգուրտ
աղ

Միջուկի համար 

700 գ կաթնաշոռային պանիր
180 գ շաքարավազ
4 ձու
400 գ թթվասեր
2,5 ճաշի գդալ օսլա
1 թեյի գդալ վանիլային շաքարավազ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ կիտրոնի քերած կեղև
1 բաժակ շաքարի փոշի
4 պահածոյացրած ծիրան
1 ճաշի գդալ մաքրած պիստակ

Չափաբաժին 8
Պատրաստման ժամանակը 1 ժամ 30 րոպե + 1 ժամ

Ինչպես պատրաստել

1.    Պատրաստել խմորը։ Թասի մեջ մաղել ալյուրն ու աղը, ավելացնել կտրտած կարագը և շաքարի փոշին։ Լցնել ձվերը, յոգուրտը, կիտրոնի կեղևի քերուկը և կիտրոնի հյութը։ Լավ խառնել։ 

2.    Կաղապարը յուղոտել, լցնել խմորը և թեթևակի սեղմել։

3.    Կաթնաշոռային պանիրը շաքարավազի հետ տրորել։ Ավելացնել ձվերը, թթվասերը, օսլան, վանիլային շաքարավազը, կիտրոնի կեղևի քերուկը և հյութը, լավ խառնել։

4.    Ջեռոցը տաքացնել մինչև 190°С։ Խմորի վրա լցնել պատրաստի միջուկը, հավասարեցնել և թխել 1 ժամ։ Հետո ծածկել յուղաթղթով և թողնել ջեռոցում ևս 15 րոպե։ Հանել և 1-2 ժամ թողնել, որ հանգստանա։

5.    Շաքարի փոշին լցնել կաթսայի մեջ, լցնել 4 ճաշի գդալ գոլ ջուր։ Խառնելով տաքացնել։ Եթե գլազուրը շատ ջրիկ է ստացվել, նորից շաքարի փոշի ավելացնել, եթե խիտ է ստացվել, ջուր ավելացնել։

6.    Սառած տորթը զարդարել կիսած ծիրաններով, լցնել գլազուրը և թողնել, որ սառչի։ Պիստակը կտրտել և մատուցելուց առաջ ցանել տորթի վրա։  



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 391 | Տեգեր: ծիրանով, Կաթնաշոռով, բաղադրատոմս, տորթ. | - Վարկանիշ -: 0.0/0